ՀՀ-ում ալկոթեստերներ արտադրող ընկերությունը $4.3 մլն-ի ներդրում կանի 8 սեպտեմբերի 2017 - 10:55 AMT PanARMENIAN.Net - Ալկոթեստերի արտադրությամբ զբաղվող հայկական«Արիդես» ընկերությունն «Ալյանս» ազատ տնտեսական գոտում շահագործողի կարգավիճակով գործունեություն ծավալելու թույլտվություն է ստացել: Համապատասխան որոշումն ընդունվել է Գործադիրի նիստում: Ընկերությունը ՀՀ կառավարության 2016 թ. համապատասխան որոշմամբ «Ալյանս» ազատ տնտեսական գոտում արդեն իրականացնում է ալկոթեստերային սարքերի արտադրության գործունեություն։ Ներկայումս ընկերությունը ցանկանում է ընդլայնել իր գործունեությունը։ Նոր գործարար ծրագրով նախատեսվում է արտադրել նորարարական տեխնոլոգիաներով բժշկական սարքեր և սանիտարական հարմարանքներ: Ծրագրի շրջանակում ներդրումները կկազմեն մոտ 4.3 մլն ԱՄՆ դոլար: Առաջին տարում կստեղծվի 12 նոր աշխատատեղ` 150.000 դրամ միջին աշխատավարձով, իսկ հետագայում, արտադրանքի ծավալների աճի արդյունքում, ևս 40 նոր աշխատատեղ: ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը նշել է, որ ընկերությունն արդեն 2016-ի հուլիսին «Ալյանս» ազատ գոտում աշխատելու թույլտվություն էր ստացել։ Այն արդեն 9 աշխատատեղ է ստեղծել՝ ներդնելով 170 մլն դրամ։ «Առաջիկա 6 տարում ընկերությունը պատրաստվում է ընդլայնել արտադրությունն ու արտահանումը 3․5 մլն դոլարի հասցնել: Արտադրանքը կարտահանվի ԵԱՏՄ երկրներ, Վրաստան, Մերձավոր Արևելք»,- նշել է Կարայանը։ Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |