Ռումինիան չի կարողանա ճանաչել Կոսովոյի անկախությունը 1 փետրվարի 2008 - 14:18 AMT PanARMENIAN.Net - Ռումինիան չի կարողանա ճանաչել Կոսովոյի անկախությունը: Այդ մասին Բրյուսելում հայտարարել է երկրի նախագահ Տրայան Բեսեսկուն: «Իմ երկիրը չի կարողանա ճանաչել Կոսովոյի անկախությունը, կարեւոր չէ, կհռչակվի այն միակողմանի կարգով թե Բրյուսելի եւ Վաշինգտոնի հետ համաձայնեցված: Այդ դեպքում ինչ ազդակ ենք մենք հղում այլ բազմազգ երկրներին, որտեղ կան նմանատիպ խնդիրներ կամ սառեցված հակամարտություններ»,-ընդգծել է նա: Ռումինիայի նախագահի խոսքերով, Կոսովոյի անկախությունը կհարվածի ՄԱԿ-ի Խարտիային եւ Հելսինկիի եզրափակիչ ակտին` այն փաստաթղթերին, որոնց Եվրոպան պարտական է խաղաղության 60 տարիներով: Այդ փաստաթղթերը հիմնարար են միջազգային հարաբերությունների ետպատերազմյան համակարգի համար, մասնավորապես, այնտեղ ամրագրված են սահմանների անխախտելիության սկզբունքները, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: Ռումինիան ԵՄ պետությունների այն խմբում է, որոնք դեմ են Կոսովոյի անկախությանը առանց ՄԱԿ-ի ԱԽ-ի համապատասխան բանաձեւի: Նման դիրքորոշում ունեն նաեւ Իսպանիան, Բուլղարիան, Հունաստանը, Կիպրոսը եւ Սլովակիան: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |