ԱՄՆ Կոնգրեսը հավանություն է տվել ԼՂ ականազերծման համար լրացուցիչ $1,5 մլն-ին

ԱՄՆ Կոնգրեսը հավանություն է տվել ԼՂ ականազերծման համար լրացուցիչ $1,5 մլն-ին

PanARMENIAN.Net - ԱՄՆ Կոնգրեսը սեպտեմբերի 7-ին հավանություն է տվել կոնգրեսական Դևիդ Վալադաոյի Արցախում ականազերծման համար լրացուցիչ 1,5 մլն դոլար հատկացնելու նախաձեռնությանը:

Հատկացումների վերաբերյալ վերջնական փաստաթուղթը քվեարկության կդրվի սեպտեմբերի 8-ին:

«Լեռնային Ղարաբաղում պատերազմի հետևանքով բնակչությունը մշտապես ականային պայթյունների վտանգի է բախվում»,-ասել է Վալադաոն:

Ըստ նրա, 2000 թվականից ի վեր the HALO Trust կազմակերպությունն արդեն ականազերծել է Ղարաբաղի տարածքի 90 տոկոսը: Մինչև 2020թ. գործընթացը կարելի է ավարտին հասցնել, սակայն դրա համար 8 մլն դոլար է հարկավոր:

2000-ից ի վեր ԱՄՆ-ն հումանիտար օգնություն է տրամադրում Լեռնային Ղարաբաղին ականազերծման նպատակով:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---