Բյուրականի հրդեհը մեկուսացված է. Հետմարման փուլը սկսվել է![]() PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 7-ին, ժամը 18.00-ի սահմաններում Բյուրականի մոտակա բուսածածկ տարածքում բռնկված Բյուրականի հրդեհն ամբողջությամբ մեկուսացված է, մեկնարկել է հետմարման փուլը: Այդ մասին հայտնել է հրդեհաշիջման շտաբը ղեկավարող ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության տնօրեն Ղազարյանը Արագածոտնի մարզից: Տարածքում իրականացվող արձագանքման աշխատանքներում ներգրավված է 155 փրկարար ծառայող և 250-ից ավելի քաղաքացի (հարակից գյուղերի բնակիչներ և Հայանտառի աշխատակիցներ): Հրդեհը տարածվում էր վերգետնյա ուղիներով, որի արդյունքում այրվել է խոտածածկ տարածք: Ձեռնարկված միջոցառումների և ճիշտ ընտրված հրդեհաշիջման մարտավարության շնորհիվ շրջակա անտառային տարածքը հաջողվել է գրեթե ամբողջությամբ պահպանել, հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը: Սեպտեմբերի 3-ին, ժամը 15:26-ին ահազանգ էր ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արագածոտնի մարզի Բյուրական գյուղի մոտակա բուսածածկ տարածքում: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ իրականացվել է հանդիպակաց հրդեհի կազմակերպում, որպեսզի հրդեհը չտարածվի հարակից անտառի ուղղությամբ: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |