Mitsubishi-ն, Ericsson-ը և Hitachi-ն՝ ԴիջիԹեք 2017-ի մասնակիցներ![]() 8 սեպտեմբերի 2017 - 14:34 AMT PanARMENIAN.Net - ԴիջիԹեք-2017-ն աննախադեպ կլինի տեղական և միջազգային ընկերությունների մասնակցությամբ և լայն աշխարհագրությամբ: Ակնկալվում է շուրջ 150 մասնակից ընկերություն և 70 000 այցելու: 13-րդ ամենամյա ԴիջիԹեք տեխնոլոգիական ցուցահանդեսն կանցկացվի սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 1-ը Երևան էքսպո կենտրոնում: ԴիջիԹեք 2017-ին կմասնակցեն հայկական առաջատար Joomag, Ucom, Arpinet, VOLO, Zangi, Monitis, SFL, ArmSoft և բազմաթիվ այլ ընկերություններ: ԴիջիԹեքին ներկա կլինեն մասնակիցներ և պատվիրակություններ Ճապոնիայից, Չինաստանից, Հնդկաստանից, Շվեդիայից, Ռուստաստանից, ԱՄՆ-ից, Կանադայից և այլն: Միջազգային ընկերություններից մասնավորապես կմասնակցեն չինական հանրահայտ Dahua Technology ընկերությունը, ճապոնական Hitachi Construction Machinery Eurasia, Mitsubishi Heavy Industries և այլ ընկերություններ, շվեդական Ericsson ընկերությունը, դանիական Jabra ընկերությունը և այլն: Մասնակիցների ամբողջական ցանկը ներկայացված է digitec.am կայքում: ԴիջիԹեք միջազգային ցուցահանդեսին մասնակից ընկերությունները հանրությանը կներկայացնեն շուկայի վերջին թրենդներն ու նորարարությունները, թափուր աշխատատեղերը, կանցկացվեն գործարար հանդիպումները, տարբեր մրցույթներ, ֆորումներ, սեմինարներ և այլն: ԴիջիԹեքի կազմակերպիչ՝ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը ընդգծել է. «Եթե մինչ այժմ ԴիջիԹեքը հարթակ էր հիմնականում հայկական տեխնոլոգիական լիդերների համար, ապա վերջին տարիներին և հատկապես այս տարի ԴիջիԹեքը դարձել է տեղի, սփյուռքի և օտարերկրյա տեխնոլիդերների շփման արդյունավետ հարթակ», ասվում է միության հաղորդագրության մեջ: ԴիջիԹեք ցուցահանդեսը տարածաշրջանի ամենամեծ տեխնոլոգիական ցուցահանդեսն ու B2B, B2C շփման հարթակն է: «Տոն տեխնոլոգիական հայության համար» կարգախոսի ներքո անցկացվող եռօրյա ցուցահանդեսը տարիների ընթացքում իսկական տոնի և ՏՏ ոլորտի ստուգատեսի է վերածվել տեխնոհասարակության համար: ԴիջիԹեքը անցկացվում է 2005-ից ԻՏՁՄ-ի կողմից՝ ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո: ԴիջիԹեք 2017-ի պլատինե հովանավորն է Ucom կապի միասնական օպերատորը, հովանավորն է Արփինետ ընկերությունը, պաշտոնական գործընկերներն են Dahua Technology ընկերությունն (Չինաստան) ու «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագիրը: ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |