Մոուրինյոն ՄՅՈւ-ի հետ նոր պայմանագրի մասին, հավանաբար, կսկսի բանակցել նոյեմբերին![]() 8 սեպտեմբերի 2017 - 16:56 AMT PanARMENIAN.Net - «Մանչեսթեր Յունայթեդի» բանակցություններն ակումբի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի հետ նոր պայմանագրի շուրջ, հավանաբար, նոյեմբերին կմեկնարկեն, սակայն ստորագրմանը միայն 2018-ի ամռանը կարելի է սպասել: Մոուրինյոյի հետ նոր պայմանագրի քննարկումներում առանցքային կլինեն թիմի արդյունքները ընթացիկ խաղաշրջանում, սակայն մինչև ամառ գործարքը կնքելու համար ակումբում մտադիր են բավականին շուտ սկսել քննարկումները: «Մանչեսթեր Յունայթեդը» չէր ցանկանա, որ թիմի հաջող ելույթների դեպքում Մոուրինյոն հաջորդ խաղաշրջանը սկսի ավարտին մոտեցող պայմանագրով, գրում է «Սովետսկի սպորտը»: 54-ամյա պորտուգալացու նախորդները՝ Դևիդ Մոյեսն ու Լուի վան Գալը 2 տարուց ավելի չեն զբաղեցրել գլխավոր մարզչի պաշտոնը: «Մանչեսթեր Յունայթեդը» 9 միավոր է հավաքել պրեմիեր լիգայի մեկնարկային 3 խաղում՝ ընդհանուր առմամբ 10:0 հաշվով հաղթանակներ տոնելով: 4-րդ տուրը տեղի կունենա սեպտեմբերի 9-ին՝ «Մանչեսթեր Յունայթեդը» կհյուրընկալվի «Սթոք Սիթիին»: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |