Բաքուն բողոքել է Ռուսաստանի ֆուտբոլային միությանը Արցախի դրոշի համար![]() 8 սեպտեմբերի 2017 - 17:30 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիաների ասոցիացիան բողոքի նամակ է հղել Ռուսաստանի ֆուտբոլային միությանը ՌԴ երկրորդ դիվիզիոնի «Արարատ»-«Ռյազան» հանդիպման ժամանակ տրիբունաներում Արցախի դրոշի ցուցադրման համար: «Արարատ»-«Ռյազան» հանդիպումը տեղի է ունեցել սեպտեմբերի 7-ին և ավարտվել է մոսկովյան ակումբի հաղթանակով: Խաղի ամբողջ ընթացքում հայ երկրպագուները ծածանել են Հայաստանի և Արցախի դրոշները: «Նամակում խստորեն դատապարտվում է Արցախի դրոշի ցուցադրման փաստը և խնդրվում է միջոցներ ձեռնարկել»,-ասել է Ադրբեջանի ֆուբոլի ֆեդերացիաների ասոցիացիայի տեղեկատվության և հանրության հետ կապերի դեպարտամենտի պետ Միկաիլ Նարիմանօղլուն, հայտնում է Rusarminfo-ն Report-ի վրա հղումով: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |