«ՇոփԻն»-ը ԱՄՆ-ից Հայաստան 1 կգ-ը կառաքի $5-ով, մինչև 400 գրամը՝ $2-ով![]() 8 սեպտեմբերի 2017 - 18:22 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 8-ին Հայփոստի 0009 բաժանմունքում բացվեց «ՇոփԻն Ամերիկա»-ի նոր անվանափոխված «ՇոփԻն» առաջնային գրասենյակը։ Նորաբաց «ՇոփԻն»-ի առաջնային գրասենյակը աչքի է ընկնում իր նոր երանգներով և աշխույժ Շոպենի կերպարով։ «ՇոփԻն»-ի նոր կարգախոսը, որ բազմիցս հնչեց միջոցառման ընթացքում, հետևյալն էր՝ «Լավագույն ծառայությունները լավագույն գնով»։ Միջոցառման ժամանակ հայտարարվեց նաև ԱՄՆ-ում՝ Դելավերում «ՇոփԻն»-ի 2-րդ գրասենյակի բացման մասին՝ հետևելով ընդամենը 2 տարի առաջ Կալիֆորնիայում՝ Գլենդելում ՀայՓոստի ներդրած այս նոր ծառայության մեծ հաջողությանը: Այժմ հաճախորդները հնարավորություն ունեն գնումներ կատարել Դելավերի հասցեով և ազատվել գնման հարկից։ «ՇոփԻն»-ը նաև առաջարկում է Հայաստանում գործող ամենամատչելի առաքման սակագինը՝ 1 կիլոգրամ պատվերը առաքվում է ընդամենը 5 ԱՄՆ դոլարով, իսկ 400 գրամը չգերազացող առաքանիների դեպքում՝ ընդամենը 2 դոլար։ Առանձնահատկությունների թվում նաև նշվեց մաքսային վճարումները տեղում կատարելու հնարավորության մասին։ Այսպիսով՝ հաճախորդը ստիպված չէ այցելել բանկ կամ մաքսատուն․ պարզապես մաքսային վճարումը կատարում է Հայաստանի ամբողջ տարածքում իրեն ամենամոտ Հայփոստի բաժանմունքում՝ իր ապրանքը վերցնելիս։ Առկա է նաև տուն առաքման ծառայություն: Նշվեց նաև, որ այսուհետ ամբողջ ՀՀ տարածքում գործում են 30 «ՇոփԻնՍթոր»-եր։ «ՇոփԻն»-ի առաջնային գրասենյակի բացման հետ համատեղ հասանելի դարձավ «ՇոփԻն»-ի նոր կայքը՝ թարմ և կոկիկ տեսքով, նոր առանձնահատկություններով և օգտագործողի համար հարմարավետ հարթակով: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |