Ադամ Շիֆ. Հայոց ցեղասպանության ժխտումը վտանգում է թուրք ազգի ապագան 1 փետրվարի 2008 - 17:04 AMT PanARMENIAN.Net - Այս շաբաթ ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը հարգել է 2007թ. հունվարի 19-ին Ստամբուլում սպանված հայ-թուրքական «Ակոս» թերթի խմբագիր Հրանտ Դինքի հիշատակը եւ հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ դատապարտելով լրագրողի սպանությունը, կոչ է արել Թուրքիային չեղյալ հայտարարել 301-րդ հոդվածը եւ ճանաչել Հայոց ցեղասպանության փաստը: Այդ մասին PanARMENIAN.Net ին է հաղորդել Ադամ Շիֆի մամլո քարտուղար Շոն Օբլակը: «Ընտանիքիս եւ բարեկամներիս հետ մեծ վշտով հարգեցինք խիզախ լրագրող, «Ակոս» թերթի խմբագրի հիշատակը, որն իր կյանքի գնով պաշտպանում էր պատմական արդարությունը եւ պայքարում էր 1915-1917թթ. Հայոց ցեղասպանության ճանաչման համար»,-հայտարարել է կոնգրեսականը: Իր հայտարարության մեջ Կոնգրեսի ներկայացուցիչը նշեց, որ Հրանտ Դինքի սպանությունը ապացուցում է, որ Թուրքիայում բացակայում են խոսքի ազատության ժողովրդավարական սկզբունքները: Հայոց ցեղասպանության ժխտումը վնասում է հենց Թուրքիային եւ վտանգում այդ կարեւոր ազգի ապագան: Ա.Շիֆը հիշեցրել է նաեւ, որ Հ.Դինքի սպանությունից հետո, որը ժամանակին եւս դատապարտվել էր 301-րդ հոդվածով «թուրքական ինքնությունը վիրավորելու» համար եւ դատապարտվել էր վեց ամսվա պայմանական ազատազրկման, նույն հոդվածով դատական հետապնդման ենթարկվեց նրա որդին` Արատ Դինքը, որը հրատարակել էր հոր հարցազրույցը, որտեղ ասվում էր Հայոց ցեղասպանության մասին: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հուսով է` ՀՀ-ն կհստակեցնի կառույցի հետ հարաբերությունների հեռանկարները «ՀՀ նկատմամբ բոլոր պարտավորությունները պահպանվում են ամբողջ ծավալով»,- ասել է նա Մշակվել է Երևանում օդի աղտոտվածության տեղեկատվական հարթակ, որը հասանելի կլինի բոլորին Այն կտեղադրվի Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքում Դանիել սարկավագը՝ բերետավորների գործողությունների մասին․Ծեծում էին՝ «հայր սուրբ, հայր սուրբ» ասելով Նա ասել է, որ ոստիկանության այդ ծառայողներն ամեն ինչի պատրաստ են Կենդանաբանական այգու փղի համար նոր բացօթյա ազատավանդակ կկառուցվի Ավինյանն ասել է, որ նամակներ է ստանում Բունկա փղի պահման ոչ բարվոք պայմանների մասին |