Մեքսիկայի երկրաշարժից ավելի քան 60 մարդ է զոհվել 9 սեպտեմբերի 2017 - 11:12 AMT PanARMENIAN.Net - Մեքսիկայում հզոր երկրաշարժի զոհերի թիվը հասել է 61-ի: Զոհերը հիմնականում Օաքսակա նահանգից են, որտեղ տարերքը առնվազն 45 մարդու կյանք է խլել, ավելի քան 200 մարդ տուժել է: Մինչև 8,1 մագնիտուդով ստորգետնյա ցնցումները գրանցվել են սեպտեմբերի լույս 8-ի գիշերը Մեքսիկայի հարավային մասում: Երկրաշարժի էպիկենտրոնը մերձափնյա տարածքում է եղել՝ Չյապաս նահանգի Պիհիհյապան քաղաքից մոտ 90 կմ հեռավորության վրա դեպի հարավ-արևմուտք: Ցնցումների հետևանքով առաջացած ցունամիի ալիքները չեն գերազանցել 70 սմ և վնաս չեն հասցրել, գրում է Deutsche Welle-ն: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Մատիաս Ռոներո քաղաքում հյուրանոցի շենքն է փլուզվել: Ավերածությունների իրական չափերը դեռ հայտնի չեն: Ըստ նախագահ Էնրիկե Պենյա Նետտոյի, տարերքի հարվածը ուժեղագույնն էր վերջին 100 տարվա ընթացքում: Ցնցումները զգացվել են նաև Մեքսիկայի մայրաքաղաք Մեխիկո սիթիում, որը գրեթե 1000 կմ հեռու է էպիկենտրոնից: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Գեղասահորդուհի Սոֆյա Տիտովան կներկայացնի Հայաստանը․ Նա ՀՀ քաղաքացիություն է ստացել Նա մարզվում է Եվգենի Պլյուշչենկոյի ակադեմիայում Սերժ Սարգսյան. Բագրատ Սրբազանն ասել է` ինքն է թեկնածու, ուրեմն՝ իրեն ենք աջակցում Նա ասել է, որ նոր իշխանություններին կհաջողվի սահմանազատումը բերել օրինական դաշտ Ռուսական Առաջին ալիքի հեռարձակումը վերսկսվել է․ Պարտքը մարվել է «Հաջորդ օրը Առաջին ալիքն ամբողջությամբ վճարեց պարտքը»,–ասել է Հայրապետյանը ՄԻՊ․ Անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության կողմից անհամաչափ ուժի կիրառում ՄԻՊ արագ արձագանքման խումբ է մեկնել ոստիկանության Կենտրոնական բաժին |