Վրացերեն-հայերեն զրուցարան՝ Վրաստանի հայ ուսանողների համար![]() 9 սեպտեմբերի 2017 - 16:31 AMT PanARMENIAN.Net - Վրաստանի պետական համալսարաններում բարձրագույն կրթություն ստացող հայերի և ադրբեջանցիների համար վրացերեն-հայերեն և վրացերեն-ադրբեջաներեն զրուցարաններ են տպագրվել: Նախաձեռնության նպատակն է աջակցել Վրաստանի էթնիկ փոքրամասնությունների ներկայացուցիչների համար նախատեսված «1+4» ծրագրին, որը գործում է սկսած 2010-2011 ուս. տարվանից, գրում է Jnews.ge-ն։ Զրուցարանի հեղինակների համոզմամբ՝ գրքերն ուղղություն ցույց կտան ուսանողներին առօրյա կյանքում՝ ինչպես գտնել բնակարան, առևտուր անել կամ կրթական թեմաներով զրուցել վրացերենով, զրուցարանն ընդգրկում է ինչպես կենցաղային, այնպես էլ ակադեմիական երկխոսություններ: «Հետազոտությունները ցույց են տալիս, որ բազմաթիվ խնդիրների պատճառով էթնիկ փոքրամասնությունների ներկայացուցիչները՝ հատկապես երիտասարդները, հանրության մեջ ինտեգրվելու խնդիր ունեն, տեղեկատվատական մեկուսացման մեջ են»,- նշված է ծրագրի նախաբանում: Նախաձեռնության հեղինակն է Թբիլիսիի պետական համալսարանի բազմալեզու կրթության ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող Նինո Քամուշաձեն, ծրագիրն իրականացվել է ուսանողական դրամաշնորհի շրջանակներում, ֆինանսավորվել ԹՊՀ-ի կողմից: Հետագայում, լրացուցիչ ֆինանսավորում ստանալու դեպքում գրքերի հեղինակները նախատեսում են ինտերնետային հարթակ ստեղծել, որտեղ կտեղադրվեն նմանատիպ զրուցարաններ, կլինեն նաև դրանց աուդիո տարբերակները: Հղումներ թեմայով.
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |