Մերկելի եւ Սարկոզիի հայտարարություններն առաջին հերթին վնասում են ԵՄ-ի հեղինակությանը, գտնում է թուրք մեկնաբանը 1 փետրվարի 2008 - 18:42 AMT PanARMENIAN.Net - Պաշտոնական Բեռլինի եւ Փարիզի դիրքորոշումը Թուրքիայի մուտքը Եվրամիություն կասեցնելու վերաբերյալ, «չափազանց անհաջող հայտարարություն է», գտնում է «Թըրքիշ Դեյլի նյուսի» մեկնաբան Ջեմ Օգուզը: Նրա կարծիքով, ԵՄ-ն որոշակի շահեր ունի Թուրքիայում եւ այդ քայլը մեծ անարդարություն է: Ջեմ Օգուզը կարծում է, որ Թուրքիան չի ընդունի Գերմանիայի եւ Ֆրանսիայի կողմից նման, հանրության համար նախատեսված հայտարարություններ: «Այդ հայտարարություններն առաջին հերթին վնասում են ԵՄ-ի հեղինակությանը», գտնում է թուրք մեկնաբանը, հաղորդում է «Թրենդը»: Հիշեցնենք, որ Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզին եւ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, ելույթ ունենալով Եվրոպայի ապագային նվիրված «Միասին կառուցենք մեր ապագան» խորհրդաժողովում դեմ հանդես եկան Թուրքիայի անդամակցությանը ԵՄ-ին: «Թուրքիան տեղ չունի Եվրամիությունում, քանի որ գտնվում է Փոքր Ասիայում: Եթե մենք անվերջ ընդլայնենք ԵՄ-ն, կոչնչացնենք քաղաքական Եվրոպան»,-ընդգծել է Ֆրանսիայի նախագահը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |