ՀՀ և Մոլդովայի միջև վիզային ռեժիմը կարող է վերացվել![]() 11 սեպտեմբերի 2017 - 14:06 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 11-ին Ազգային ժողով է ներկայացվել Հայաստանի և Մոլդովայի միջև առանց մուտքի արտոնագրերի ռեժիմ սահմանելու վերաբերյալ օրինագիծը: Ինչպես նշել է ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը, ներկայացնելով օրինագիծը, ԱՊՀ շրջանակում գործում է առանց վիզաների փոխադարձ այցելությունների մասին դրույթը: «Մոլդովան, ինչպես և Հայաստանը, ԱՊՀ անդամ է: Սա ստանդարտ համաձայնագիր է, որը թույլ է տալիս ՀՀ քաղաքացիներին կես տարի առանց վիզայի գտնվել Մոլդովայում, և հակառակը՝ Մոլդովայի քաղաքացիներին՝ Հայաստանում», -պարզաբանել է Քոչարյանը: Ըստ նրա, տվյալ համաձայնագիրը կտարածվի ինչպես դիվանագիտական, այնպես էլ սովորական անձնագրեր ունեցող քաղաքացիների վրա: Ավելի վաղ ՀՀ խորհրդարանը որոշում ընդունեց, որի համաձայն Ճապոնիայի քաղաքացիներն ազատվեցին մուտքի արտոնագիր ստանալու անհրաժեշտությունից: Ըստ որոշման, Ճապոնիայի քաղաքացիները կկարողանան տարվա մեջ 180 օր առանց մուտքի արտոնագրի մնալ ՀՀ տարածքում: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |