Ազնավուրն Իսրայելում համերգ կտա![]() 11 սեպտեմբերի 2017 - 12:49 AMT PanARMENIAN.Net - Լեգենդար շանսոնյե Շառլ Ազնավուրը վերադառնում է Իսրայել և 2017-ի հոկտեմբերին ընդամենը մեկ համերգ կտա: Ազնավուրը, որին ամերիկյան CNN հեռուստաալիքն անվանել է «Դարի երգիչ», նշում է իր 70-ամյակը բեմի վրա և Իսրայել կժամանի մեկ տարի առաջ սկսված համաշխարհային շրջագայության շրջանակում: Շանսոնյեի համերգը կկայանա հոկտեմբերի 28-ին Թել Ավիվում, գրում է Des Infos-ը: Վերջին մեկ տարվա ընթացքում Ազնավուրն արդեն համերգներով է հանդես եկել աշխարհի տասնյակ երկրներում: Նա լեփ-լեցուն դահլիճներում է ելույթ ունեցել Ռիո դե Ժանեյրոյում, Բուենոս Այրեսում, Մոսկվայում, Հոնկոնգում, Սիդնեյում, Մելբուրնում, Վաշինգտոնում և այլուր: Ավելի վաղ հաղորդվել է նաև, որ շանսոնյեն 2018-ի գարնանը համերգներով հանդես կգա Մոսկվայում և Պետերբուրգում: Պետերբուրգյան համերգը տեղի կունենա 2018-ի ապրիլի 25-ին «Օկտյաբրսկի» մեծ համերգասրահում: 3 օր անց, ապրիլի 28-ին, նա ելույթ կունենա Մոսկվայում՝ Կրեմլի պալատում: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |