Ռուսաստանն ավտոմատ կերպով չի ճանաչի Աբխազիայի եւ Հարավային Օսեթիայի անկախությունը 1 փետրվարի 2008 - 19:49 AMT PanARMENIAN.Net - Նույնիսկ եթե Արեւմուտքը ճանաչի Կոսովոյի անկախությունը, Ռուսաստանն ավտոմատ կերպով չի ճանաչի Աբխազիայի եւ Հարավային Օսեթիայի անկախությունը: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի անկախ ռազմական փորձագետ Պավել Ֆենգելգաուերը: Սակայն, նրա խոսքերով, Ռուսաստանը նախկինի պես, ինչպես խորհրդային շրջանում, անկանխատեսելի երկիր է, եւ ոչ ոք չգիտի, թե ով, երբ եւ ինչ կարող է մտածել Կրեմլում: «Դիվանագետները գտնում են, որ Ռուսաստանը չպետք է ճանաչի Աբխազիայի եւ Հարավային Օսեթիայի անկախությունը, ինչպես նաեւ Մերձդնեստրի եւ Լեռնային Ղարաբաղի անկախությունը, դա պարզ է: Թեեւ, կրկնում եմ, Ռուսաստանում այժմ այնպիսի իրավիճակ է, որ դժվար է կանխատեսումներ անել: Միեւնույն ժամանակ, չնայած Աբխազիայի եւ Հարավային Օսեթիայի ճանաչման վերաբերյալ տարբեր կարծիքների առկայությանը, Ռուսաստանը պատրաստ չէ օգնել Վրաստանին Աբխազիայի եւ Հարավային Օսեթիայի հակամարտությունների կարգավորման հարցում, ինչպես նաեւ այդ տարածքների անկախությունը ճանաչելուն»,-հայտարարել է նա, հաղորդում է 1news.az-ը: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |