Երևանը ռուսաստանցիների նախընտրած ուղղությունների 3-յակում է մերձավոր երկրներից

Երևանը ռուսաստանցիների նախընտրած ուղղությունների 3-յակում է մերձավոր երկրներից

PanARMENIAN.Net - Երևանն ընդգրկվել է ռուսաստանցի ավիաճանապարհորդների նախընտրելի ուղղությունների եռյակում մերձավոր արտասահմանի երկների թվում 2017-ի հունվար-հունիսի տվյալներով: Այդ մասին հայտարարել են «Տուտու.ռու» զբոսաշրջային ծառայության փորձագետները:

Մերձավոր արտասահմանի երկրների թվում առաջատարը մոլդովական Քիշնևն է: Եռյակում, Երևանից բացի, ընդգրկվել է նաև Թբիլիսին, գրում է Lenta.ru-ն:

Հեռավոր արտասահմանյան ուղղություններից ամենապահանջվածներն են Իսրայելը և Թուրքիան, մասնավորապես Անթալիան և Ստամբուլը:

Ամենապահանջված եվրոպական քաղաքը 2017-ի հունվար-հունիսին Պրահան է եղել: Առաջատարների եռյակում են կիպրական Լառնական և Մյունխենը:

Նշվում է, որ ավիատոմսերի գներն ընթացիկ տարվա առաջին կիսամյակում 2016-ի նույն ժամանակահատվածի համեմատ նվազել են 20 տոկոսով:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Երևանն ընդգրկվել է ռուսաստանցիների հանգստի համար աշնանային ճամփորդությունների լավագույն 5-յակում: Ցանկը կազմել է Euromag ամսագիրը և ավիատոմսերի որոնման Aviasales.ru ծառայությունը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---