ԳՊԿ. Հայ մասնագետները տիրապետում են միջուկային զենքի տեխնոլոգիաներին

ԳՊԿ. Հայ մասնագետները տիրապետում են  միջուկային զենքի տեխնոլոգիաներին

PanARMENIAN.Net - Եվ ՀՀ-ում, և արտասահմանում կան որոշ հայազգի մասնագետներ, որոնք տիրապետում են միջուկային զենքի տեխնոլոգիաներին և կարող են ցանկացած ժամանակ այդ հարցով զբաղվել։ Այս մասին սեպտեմբերի 11-ին Ազգային ժողովում հայտարարել է ԿԳՆ Գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը։

Նա, սակայն, շեշտել է, որ Հայաստանում չկան միջուկային զենքի ստեղծման համար անհրաժեշտ տեխնիկական միջոցներ ու գումարներ:

«Իրագործումը շատ մեծ գումարներ է պահանջում, որը մենք առայժմ չունենք»,- ասել է Հարությունյանը:

Հայկական ատոմային էլեկտրակայանը միակն է Հարավային Կովկասում, գտնվում է Երևանից մոտ 36 կմ արևմուտք՝ Մեծամոր քաղաքի մոտակայքում։ Ներկայում կայանի արտադրանքը բավարարում է Հայաստանի բնակչության կողմից օգտագործվող էլեկտրաէներգիայի 40%–ը։ Ատոմակայանի ջերմային հզորություն 1375 ՄՎտ է:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---