ՀԲ պաշտոնյա. ՀՀ-ն մինչև 2025-ը կկարողանա դառնալ միջին եկամտով երկիր11 սեպտեմբերի 2017 - 16:44 AMT PanARMENIAN.Net - Հայաստանն, իրականացնելով բարեփոխումների ծրագիրը, կկարողանա մինչև 2025 թվականը դառնալ միջին եկամտով երկիր։ Այդ մասին հայտարարել է Համաշխարհային բանկի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային փոխնախագահ Սիրիլ Մյուլլերը Երևանում ընթացող «Ապագայի Հայաստանը» ֆորումի ժամանակ, հայտնում է Panorama.am-ը: Սիրիլ Մյուլլերն անդրադարձել է նաև 2008-ի տնտեսական ճգնաժամին, Հայաստանում ստեղծված իրավիճակին: Ըստ նրա ՝ այսօր ՀՀ կառավարությունը բարեփոխումների խիստ հավակնոտ ծրագիր է որդեգրել, ու ակնկալում են, որ հնարավորություն կունենան ավելի ուշ այն քննարկել ՀՀ վարչապետի հետ: Նա նաև նշել է, որ Հայաստանն այս տարիների ընթացքում հաղթահարել է բավականին լուրջ մարտահրավերներ տարբեր ոլորտներում: «Հայաստանը 25 տարի վստահել է մեզ: Հուսով ենք, որ կկարողանանք ձեր վստահությունը ձևավորել նաև ապագա տարիներին, կկարողանանք ամուր հիմքեր ստեղծել ապագա գործընկերության համար»,- ընդգծել է ՀԲ ներկայացուցիչը: «25 տարվա ընթացքում մենք միասին աշխատել ենք տեղական և միջազգային գործընկերների հետ, որպեսզի կարողանանք Հայաստանին օգնել իր հավակնոտ ծրագրերի իրականացման ընթացքում: Իհարկե, նայելով ապագային՝ տեսնում ենք, որ դեռ շատ անելիքներ կան, Հայաստանում դեռ շատ կան խոցելի շերտեր, և մենք փորձում ենք մեր գործընկերների և կառավարության հետ հաղթահարել երկրի առջև ծառացած խնդիրները: Հայաստանն իրականացնելով բարեփոխումների ծրագիրը, կկարողանա մինչև 2025 թվականը դառնալ միջին եկամտով երկիր»,- ասել է Սիրիլ Մյուլլերը: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |