Տարոն Մարգարյանը դժգոհել է երթևեկությանը խոչընդոտող վճարովի ավտոկայանատեղերից11 սեպտեմբերի 2017 - 17:57 AMT PanARMENIAN.Net - Մայրաքաղաքի մի շարք խաչմերուկներում արդեն իսկ ապահովված է աջ ուղղությամբ անընդհատ երթևեկության հնարավորությունը: Այդ մասին ասվել է Երևանի քաղաքապետարանում անցկացված աշխատանքային խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Նրանզեկուցվել է, որ ի կատարումն Երևանի քաղաքապետի հանձնարարականի` մայրաքաղաքի կենտրոնական փողոցներում տրանսպորտային հոսքերի բեռնաթափման նպատակով, ՃՈ հետ համատեղ, պարբերաբար փոփոխություններ են կատարվում նաև խաչմերուկների լուսացույցների աշխատանքների կազմակերպման սխեմաներում: Դրական գնահատելով տրանսպորտային հոսքերի բեռնաթափման ուղղությամբ տարվող վերոնշյալ աշխատանքները` քաղաքապետ Տարոն Մարգարյանը ոլորտի պատասխանատուների ուշադրությունը հրավիրել է այն հանգամանքին, որ արդեն իսկ աջ ուղղությամբ անընդհատ երթևեկություն ունեցող որոշ խաչմերուկների մոտ գտնվող վճարովի ավտոկայանատեղերի համար սահմանազատված հատվածները որոշակի խոչընդոտներ են ստեղծում վարորդների համար: «Մենք Ճանապարհային ոստիկանության հետ համատեղ պարբերաբար քննարկում և երթևեկության որոշակի փոփոխություններով փորձում ենք բեռնաթափել մայրաքաղաքի փողոցները: Այդ առումով շատ դրական արձագանք է գտել նաև խաչմերուկներում աջ ուղղությամբ անընդհատ երթևեկության ապահովումը: Սակայն նման երթևեկությամբ ապահովված որոշ խաչմերուկներում ունենք որոշակի խնդիրներ, որոնք պայմանավորված են ավտոկայանատեղերի խաչմերուկներին մոտ գտնվելու հանգամանքով: Դրանք իսկապես ավելորդ անհարմարություններ են ստեղծում վարորդների համար, ուստի ուսումնասիրեք և գույքագրեք նմանատիպ բոլոր խաչմերուկներն ու վերանայեք տվյալ հատվածներում ավտոկայանատեղերի կազմակերպման համար տրված թույլտվությունները՝ դրանց համար սահմանելով այնպիսի տարածություն, որը չի խոչընդոտի երթևեկությանը», - ընդգծել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, հայտնում է քաղաքապետարանի մամուլի ծառայությունը: Ուշագրավ Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» 2024-2025թթ. անվճար ծրագիրը սկսվում է Ծրագրին կարող են դիմել այն տնտեսվարողները, ովքեր իրականացնում են օրգանական սննդի արտադրություն կամ պատրաստ են անցնել վերջինիս Բաքոյան․ Իշխանական պատգամավորները Կիրանցում անելիք չունեն, Բագրատ սրբազանի հետ հանդիպումը բացառում են Ըստ նրա՝ որևէ մեկի իրավունքը, ճանապարհ փակելով, չի խախտվում, ուղղակի չպետք է սադրել Ամերիաբանկի առևտրի ֆինանսավորման մրցանակների ցանկը համալրվել է ՎԶԵԲ-ի և ՄՖԿ-ի 4 հեղինակավոր մրցանակով Ամերիաբանկն առաջին հայկական բանկն է, որը 2013-ին ստացել է հաստատող բանկի կարգավիճակ ՎԶԵԲ-ի ծրագրի շրջանակում ԱՆ․ Կիրանցում կադաստրի կողմից գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիմքով Նշվում է, որ այդ գրանցումները չեն կարող իրավական հիմք հանդիսանալ |