«Մանչեսթեր Յունայթեդը» Կիմ Չեն Ինի նախընտրած ֆուտբոլային ակումբն է![]() 12 սեպտեմբերի 2017 - 11:06 AMT PanARMENIAN.Net - Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» ֆուտբոլային ակումբի երկրպագուներից է: Այդ մասին ասել է իտալացի քաղաքական գործիչ Անտոնիո Ռացցին: Նա հայտարարել է, որ Հյուսիսային Կորեայի առաջնորդն ինքն է դա խոստովանել: Ռացցին նաև նշել է, որ Կիմ Չեն Ինը հետևում է ֆուտբոլի բոլոր մեծ մրցաշարերին, իսկ ֆուտբոլը սիրել է պատանեկության տարիներին, երբ սովորում էր Շվեյցարիայում, գրում է Lenta.ru-ն The Sun թերթի վրա հղումով: Ռացցին նաև ասել է, որ ՀԿԺՀ առաջնորդը հուսով է, որ շուտով հյուսիսկորեացի ֆուտբոլիստներ կհայտնվեն Անգլիայի առաջնությունում և այլ լիգաներում: Օգոստոսի վերջում ԶԼՄ-ները հայտնեցին, որ ծնվել է Կիմ Չեն Ինի երրորդ երեխան: Ըստ առկա տեղեկատվության, նորածինը տղա է: Ըստ չհաստատված տեղեկությունների, Կիմ Չեն Ինը նաև 2 դուստր ունի: Հղումներ թեմայով. ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |