Հրանտ Դինքի ընտանիքին հաշվեհարդարով են սպառնում 2 փետրվարի 2008 - 14:40 AMT PanARMENIAN.Net - «Հրանտ Դինք» հիմնադրամի ղեկավարությունը դիմել է Թուրքիայի դատախազությանը էլեկտրոնային փոստով հիմնադրամի հասցեին ստացված մահվան սպառնալիքների եւ Դինքի մարդասպանների գովաբանությունների առնչությամբ: Դինքի ընտանիքի փաստաբան Ֆիթհիե Չեթինի պատրաստած բողոքում նշվում է, որ հիմնադրամի հասցեին սպառնալիքներն ուղարկվել են ոմն Քեմալ Ենիգյունի էլեկտրոնային հասցեից: Փաստաբան Չեթինը պահանջել է գտնել եւ քրեական պատասխանատվության ենթարկել այս նամակի հեղինակին, հաղորդում է «Կոկվկասյան հանգույցը»: Մինչդեռ, ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցին է հայտարարել Երեւանում «Ակոս» թերթի ներկայացուցիչ Թալին Սուջյանը, նման հայտարարությունները մշտապես են հնչում: «Դրանք պետք չէ լրջորեն ընդունել, քանի որ ոչ մի նոր բան դրանցում չկա: Բնականաբար, Հրանտ Դինքի սպանությունից հետո հայ համայնքը ապրում է մշտական վախի եւ լարվածության մթնոլորտում, սակայն հայերի զանգվածային մեկնումների մասին դեռ վաղ է խոսել»,- ասել է նա: Միեւնույն ժամանակ, նա ընդգծել է, որ Ստամբուլի հայերը փորձում են խուսափել հավելյալ խնդիրներից Թուրքիայի իշխանությունների հետ: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |