Բլոգեր Լապշինը Բաքվում ազատվել է կալանքից

Բլոգեր Լապշինը Բաքվում ազատվել է կալանքից

PanARMENIAN.Net - Ադրբեջանի նախագահ Ալիևի ներումը ստացած ՌԴ և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինը, որին Բաքվում 3 տարվա ազատազրկման էին դատապարտել, ազատ է արձակվել կալանքից: Սակայան նա հազիվ թե արտահանձնվի Ադրբեջանից սեպտեմբերի 12-ին: Այդ մասին հայտարարել է բլոգերի փաստաբան Էդուարդ Չերնինը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Սեպտեմբերի 11-ին Ադրբեջանի նախագահ Իլահմ Ալիևը ներում է շնորհել Բաքվում 3 տարվա ազատազրկման դատապարտված ռուսաստանցի բլոգեր, ՌԴ և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին: Այդ մասին հայտնել է Ալիևի մամուլի ծառայությունը:Ալիևը ստորագրել է համապատասխան հրամանագիրը, որն ուժի մեջ է մտել ստորագրման պահից:

«Դեռ ոչ մի նոր բան չկա: Լապշինն ազատ է արձակվել: Սակայն նա դժվար թե սեպտեմբերի 12-ին արտահանձնվի Ադրբեջանից»,-ասել է Չերնինը: Այն հարցին, թե ինչն է խոչընդոտում Լապշինի արտահանձնմանը, փաստաբանը պատասխանել է, որ «ոչինչ չի կարող ասել այդ մասին»: «80 տոկոսով Լապշինն այսօր չի արտահանձնվի: Ճաշից հետո պարզ կդառնա»,-ասել է փաստաբանը:

Հուլիսին ռուսաստանցի բլոգերը դիմում է ներկայացրել իրեն Իսրայել արտահանձնելու խնդրանքով:

2016-ի դեկտեմբերին բլոգեր Ալեքսանդր Լապշինին ձերբակալել են Մինսկում Ադրբեջանի հարցումով, որտեղ նա ընդգրկված է «սև ցուցակում» ԼՂՀ այցելելու համար: ԼՂՀ այցելած անձանց համար մուտքն Ադրբեջան արգելված է: Այնուամենայնիվ, 2015-ի հունիսին Լապշինը մուտք է գործել Ադրբեջան Վրաստանի տարածքից ուկրաինական անձնագրով: Նրան հաջողվել է անցնել սահմանային հսկողությունը և հայտնվել Բաքվում, քանի որ ուկրաինական անձնագրում Ալեքսանդր անունը գրված էր «Օլեքսանդր»: Դրանից հետո Ադրբեջանը բլոգերի միջազգային հետախուզոմ էր հայտարարել «Պետական սահմանի մասին» օրենքը և երկրի միգրացիոն օրենսդրությունը խախտելու համար: ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ ՌԴ քաղաքացու արտահանձնումը երրորդ երկիր անթույլատրելի է: ՌԴ-ն ու Իսրայելը դեմ էին բլոգերի արտահանձնմանը, սակայն դիվանագետների ջանքերն արդյունք չտվեցին և փետրվարի 7-ին նա արտահանձնվեց Բաքու:Ադրբեջանական դատարանն ապրիլի 7-ին 3 ամսով երկարաձգել է Բաքվի հարցումով Մինսկում ձերբակալված և Ադրբեջանին արտահանձնված ռուսաստանցի բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանքը:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---