Քրեական հաշվեհարդարներ Չելյաբինսկում. Մոտ 200 ադրբեջանցի է ձերբակալել![]() 12 սեպտեմբերի 2017 - 16:40 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանյան Չելյաբինսկը կրկին դարձել է ադրբեջանական համայնքի մասնակցությամբ քրեական հաշվեհարդարների թատերաբեմ: Միջադեպը տեղի է ունեցել սեպտեմբերի 8-ին՝ անհայտ անձը սպանել է խառը մարտարվեստների մարտիկ Ռամիլ Ջամիևին, գրում է URA.RU-ն: ՌԴ Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել ՌԴ ՔՕ սպանության հոդվածով: Կասկածյալը 26-ամյա Էլդանիզ Բագիրովն է, որը Ադրբեջանի քաղաքացի է: Նա հետախուզման մեջ է, քանի որ նրան հաջողվել է հեռանալ սպանության վայրից: Չելյաբինսկում տեղի ունեցող հաշվեհարդարներին մասնակցում են Ուրալում ադրբեջանական համայքների ոչ պաշտոնական համակարգող, գողական աշխարհի ներկայացուցիչ Ռահման Աբդուլլաևի գրոհայինները: Նշվում է, որ Ռամիլ Ջանիևի սպանությունը կարող է կապված լինել ուղևորափոխադրումների շուկայի վերաձևման համար պայքարի հետ: Էլ ավելի տարօրինակ իրադարձություններ տեղի ունեցան սպանության հաջորդ օրը, երբ ադրբեջանցիները Ջամիևի հոգեհանգստին էին հավաքվել «Բաքվի բակը» սրճարանում, ուր ներխուժել է ոստիկանությունը և ձերբակալել հավաքի բոլոր անդամներին՝ ընդհանուր առմամբ 200 ադրբեջանցու: Պաշտոնապես հայտարարվեց, որ անցկացվել են պրոֆիլակտիկ կանխարգելիչ միջոցառումներ: Ականատեսներից մեկը պատմել է. «Ոստիկանությունը եկավ, սկսեցին օդ կրակել, ասացին, թե հանցագործների են որոնում: Բոլոր 200-ին էլ տարան ոստիկանություն, նույնիսկ մահացածի հորը: Նրանք բոլորը ՌԴ քաղաքացիներ են, ապտրաստ էին փաստաթղթերը ցույց տալ»: Չելյաբինսկի ադրբեջանական համայնքի ոչ ֆորմալ առաջնորդները վերջին շրջանում կանոնավոր կերպով հայտնվում են քրեական հաղորդագրություններում: 2 շաբաթ առաջ ոստիկանությունը մոտ 90 ադրբեջանցու էր ձերբակալել «Փոքր Վրաստան» ռեստորանի մոտ կայացած հավաքից: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |