Գիտնականներ. 30 րոպեից ավելի նստելը վնասում է առողջությանը12 սեպտեմբերի 2017 - 15:09 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ գիտնականները որոշել են այն առավելագույն ժամանակահատվածը, որը կարելի է նստած անցկացնել՝ չվնասելով առողջությանը: Հետազոտությունը հրապարակվել է Annals of Internal Medicine-ում: Մասնագետները խորհուրդ են տալիս 30 րոպեից ավելի նստած չմնալ: Նստակյաց աշխատանքի դեպքում խորհուրդ է տրվում ամեն 30 րոպեն մեկ փոխել դիրքը, օրինակ, կանգնել և կարճատև զբոսանք անել: Հեղինակները նման եզրակացության են եկել՝ ուսումնասիրելով կապը նստակյաց վիճակի և կյանքի տևողության միջև 45 և ավելի տարիք ունեցող մոտ 8000 մասնակցի մոտ, գրում է Lenta.ru-ն Թերապևտների ամերիկյան քոլեջի վրա հղումով: Ստացված տվյալները վկայում են, որ արթուն անցկացրած 16 ժամից միջինը մոտ 12,3 ժամը մարդ նստած է անցկացնում: Մահացության նվազագույյն ռիսկն այն մարդկանց մոտ է արձանագրվել, որոնք առնվազն կես ժամը մեկ նստած վիճակից դուրս են եկել: 2016-ի հունիսին Նորվեգիայի, Ավստրալիայի և ԱՄՆ բժիշկները ցույց տվեցին, որ նստակյաց կյանքի վնասակար ազդեցությունից դուրս գալու համար բավական է չափավոր ֆիզիկական ծանրաբեռնվածություն ունենալ: Դա վերաբերում է և տղամարդկանց, և կանանց: Հղումներ թեմայով. Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |