Մոլդովա առանց վիզայի կմեկնենք. ԱԺ-ն վավերացրել է համաձայնագիրը![]() 12 սեպտեմբերի 2017 - 16:50 AMT PanARMENIAN.Net - ՀՀ և Մոլդովայի քաղաքացիներն այսուհետ կկարողանան առանց մուտքի արտոնագրերի փոխադարձ այցելություններ կատարել: Համապատասխան համաձայնագիրը վավերացվել է սեպտեմբերի 12-ին: Արտաքին հարաբերությունների խորհրդարանական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել փաստաթղթին: Վավերացման օգտին քվեարկել է 91 պատգամավոր: Դեմ և ձեռնպահներ չեն եղել: Սեպտեմբերի 11-ին Ազգային ժողով էր ներկայացվել Հայաստանի և Մոլդովայի միջև առանց մուտքի արտոնագրերի ռեժիմ սահմանելու վերաբերյալ օրինագիծը: Ինչպես նշել է ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը, ներկայացնելով օրինագիծը, ԱՊՀ շրջանակում գործում է առանց վիզաների փոխադարձ այցելությունների մասին դրույթը: Համաձայնագիրը կտարածվի ինչպես դիվանագիտական, այնպես էլ սովորական անձնագրեր ունեցող քաղաքացիների վրա, ՀՀ և Մոլդովայի քաղաքացիները կկարողանան 6 ամսվա ընթացքում 90 օր առանց վիզայի լինել Մոլդովայի և ՀՀ տարածքում համապատասխանաբար: Ավելի վաղ ՀՀ խորհրդարանը որոշում ընդունեց, որի համաձայն Ճապոնիայի քաղաքացիներն ազատվեցին մուտքի արտոնագիր ստանալու անհրաժեշտությունից: Ըստ որոշման, Ճապոնիայի քաղաքացիները կկարողանան տարվա մեջ 180 օր առանց մուտքի արտոնագրի մնալ ՀՀ տարածքում: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |