Նոր սակագնային պլան՝ Viva 9500. Ինտերնետի և խոսելաժամանակի առավել մեծ փաթեթներ![]() 12 սեպտեմբերի 2017 - 15:42 AMT PanARMENIAN.Net - ՎիվաՍել-ՄՏՍ-ը ներկայացնում է նոր՝ Viva 9500 սակագնային պլանը, որը ներառում է այն ամենն, ինչ անհրաժեշտ է լիարժեք հաղորդակցման համար՝ ավելի մեծ ծավալով ինտերնետ փաթեթ, առավել շատ խոսելաժամանակ ցանցի ներսում և դեպի ՀՀ այլ ցանցեր, ինչպես նաև Ռուսաստան, ԱՄՆ, Ուկրաինա և Կանադա զանգեր կատարելու հնարավորություն: Viva 9500 սակագնային պլանի շրջանակում տրամադրվող ինտերնետի՝ 19000 ՄԲ ծավալով փաթեթը, նախատեսված է շարժական ինտերնետից առավել շատ օգտվող բաժանորդների համար: Viva 9500 սակագնային պլանն առաջարկում է ծառայությունների հետևյալ փաթեթները. 9500 րոպե՝ դեպի ՎիվաՍել-ՄՏՍ, ՄՏՍ Ռուսաստան և Vodafone Ուկրաինա, 19 000 ՄԲ՝ ինտերնետ, 450 րոպե՝ դեպի ՀՀ այլ, 374 97 բջջային և 374 47 քաղաքային ցանցեր, Ռուսաստան, ԱՄՆ և Կանադա, 450 SMS՝ դեպի ՀՀ բջջային ցանցեր: «Բաժանորդները պետք է ստանան իրենց անհրաժեշտ ծառայություններն այն ծավալով, որն առավելագույնս համապատասխանում է հաղորդակցման նրանց պահանջներին: ՎիվաՍել-ՄՏՍ-ի կողմից առաջարկվող ծառայությունների հիմքում հենց այս մոտեցումն է: Viva 9500 սակագնային պլանը նախատեսված է այն բաժանորդների համար, որոնք մշտապես օգտվում են շարժական ինտերնետից, կատարում զանգեր ցանցի ներսում և դեպի այլ ցանցեր, ներառյալ՝ միջազգային տարբեր ուղղություններով: Վերը նշված ծառայությունները համադրված են մեկ փաթեթում, ինչը մեր բաժանորդների համար առավել դյուրին է դարձնում բջջային հաղորդակցման ծախսերի կառավարումը»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը: Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարելի է օգտվել www.mts.am կայքից, զանգահարել 111 անվճար հեռախոսահամարով, հաղորդակցվել ընկերության հետ «111 օնլայն» պորտալի միջոցով, կամ այցելել սպասարկման կենտրոններից որևէ մեկը: ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |