Ահա այն` նոր iPhone X-ը![]() 12 սեպտեմբերի 2017 - 23:10 AMT PanARMENIAN.Net - Apple-ը ներկայացրել է ընկերության նոր առաջատար սմարթֆոնը iPhone X անվանումը ստացած մոդելը: Հեռախոսի էկրանը 5,8-դյույմանոց 2436x1125 ռեզոլյուցիայով OLED-դիսփլեյ է, զբաղեցնում է դիմային հատվածի գրեթե ողջ մակերեսը: iPhone X-ը չունի Home կոճակ: Այն ապաարգելափակելու համար ստեղծվել է անգամ մթության պայմաններում աշխատող դեմքերը տարբերող տեխնոլոգիա, որը ստացել է Face ID անվանումը: Ընկերությունը պնդում է, որ սա առավել անվտանգ տեխնոլոգիան է, որը կճանաչի օգտատիրոջն անգամ ակնոց կրելիս կամ սանրվածքը փոխելիս: Հեռախոսի կմախքի ետնամասնն ապակուց է, հասանելի է արծաթագույն ու գորշ երանգներով: Սմարթֆոնն ունի 2 հատ 12-մեգապիքսելանոց տեսախցիկ, A11 bionic պրոցեսոր, հասանելի է 64 գԲ ու 256 գԲ հիշողությամբ տարբերակներով: Գինը` սկսած $999-ից, վաճառքի մեկնարկը` նոյեմբերի 3-ից: ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |