1/8 եզրափակչում Լևոն Արոնյանը ոչ ոքի է խաղացել Դուբովի հետ![]() 13 սեպտեմբերի 2017 - 10:27 AMT PanARMENIAN.Net - Թբիլիսիում ընթացող շախմատի աշխարհի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչի՝ սեպտեմբերի 12-ին կայացած առաջին պարտիայում գրոսմայստեր Լևոն Արոնյանը ոչ ոքի է խաղացել ռուսաստանցի Դանիիլ Դուբովի հետ: Սեպտեմբերի 13-ին կայանալիք երկրորդ պարտիայում հայաստանցի շախմատիստը կխաղա սպիտակ խաղաքարերով, հայտնում է ՀԱՕԿ լրատվականը: Հայաստանի ուժեղագույն շախմատիստ Լևոն Արոնյանը դժվար պայքարում է նվաճել Թբիլիսիում շարունակվող Շախմատի աշխարհի գավաթի 1/8-րդ եզրափակչի ուղեգիրը: Դա հայտնի է դարձել Արոնյան-Մատլակով պարտիայի ավարտին։ Սա միակ զույգն էր, ով խաղաց նաև 5 րոպեանոց 2 բլից պարտիա։ Թայ բրեյքից առաջ պայքարից դուրս մնացին մրցաշարի ֆավորիտներ Կարլսենը, Կրամնիկն ու Նակամուրան այլևս չեն խաղա։Թայ-բրեյքից հետո մրցաշարից դուրս են մնացել Կարուանան, Նեպոմնյաշչին, Լի Չաոն և Մատլակովը։ ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |