ՀՀ ՊՆ պատվիրակությունը մասնակցում է ՆԱՏՕ-ի բարձրաստիճան համաժողովին13 սեպտեմբերի 2017 - 10:59 AMT PanARMENIAN.Net - ՀՀ պաշտպանության նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում մասնակցում է ՆԱՏՕ-ի բարձրաստիճան համաժողովին: Սեպտեմբերի 11-13-ին անցնող համաժողովը նվիրված է ՆԱՏՕ-ի բարեվարքության ամրապնդման նախաձեռնությանը: Հայկական պատվիրակությունը գլխավորում է պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Արտակ Զաքարյանը: Համաժողովի ընթացքում փոխնախարար Արտակ Զաքարյանը հանդես է եկել ելույթով, անդրադարձել ՀՀ զինված ուժերում իրականացվող բարեփոխումներին և առաջիկա ծրագրերին, հայտնում է ՊՆ մամուլի ծառայությունը: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Հայաստանի պատվիրակությունը չի մեկնել Վրաստանում կայանալիք ՆԱՏՕ-ի Agile Spirit 2017 զորավարժություններին:ՀՀ պաշտպանության փոխնախարար Արտակ Զաքարյանն ասել էր, որ Վրաստանում Agile Spirit 2017բազմազգ զորավարժություններին Հայաստանի չմասնակցելը չի նշանակում, որ Հայաստանի գործընկերության մակարդակը ինչ-որ առումով նվազում է կամ ավելանում է մեկ այլ օղակի հաշվին: Փոխնախարարը նշել էր, որ Հայաստանը պաշտոնապես չի հայտարարել, որ մասնակցելու է զորավարժություններին: Ընթերցեք նաև.Փոխնախարար. ՀՀ-ն պաշտոնապես չէր հայտարարել, որ մասնակցելու է ՆԱՏՕ-ի զորավարժություններին Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Լուկաշենկոն Ալիևի հետ Շուշի է այցելել և 2 տրակտոր նվիրել քաղաքին Նա հաճոյախոսություններ է շռյալել բռնապետ Ալիևի հասցեին Իսրայելը կկասեցնի Թուրքիայի հետ ազատ առևտրի մասին համաձայնագիրը Oրինագիծը հաստատելու համար այն ներկայացվելու է կառավարությանը Կիրանցեցիները մարզպետի հետ հանդիպումից հետո բացել են ճանապարհը․ Մտահոգությունները չեն փարատվել Մարզպետն ասել է, որ Ադրբեջանին է անցնելու նաև 2023–ին 100 միլիոն դրամով կառուցված ջրի պոմպակայանը Բագրատ սրբազանը հանդիպել է ՀԱԿ ներկայացուցիչների հետ Լևոն Տեր-Պետրոսյանն, ըստ Բագրատ արքեպիսկոպոսի, այնտեղ չի եղել |