Բորիս Թադիչը վերընտրվել է Սերբիայի նախագահի պաշտոնում 4 փետրվարի 2008 - 14:12 AMT PanARMENIAN.Net - Սերբիայի Հանրապետական ընտրական հանձնաժողովի տվյալներով, ընտրությունների երկրորդ փուլում քվեաթերթիկների 90,08 տոկոսի մշակման արդյունքում Բորիս Թադիչը ստացել է քվեների 50,47 տոկոսը, իսկ Տոմիսլավ Նիկոլիչը` 47, 83 տոկոսը: Այդպիսով Թադիչը ստացավ նոր 5-ամյա նախագահական մանդատ: Գործող նախագահի օգտին են քվեարկել մեծ քաղաքները, առաջին հերթին Բելգրադը, իսկ նրա ընդդիմադիրի օգտին` գավառների ընտրողների մեծ մասը: Դրանից մի քանի ժամ առաջ Տոմիսլավ Նիկոլիչը պաշտոնապես ճանաչեց իր պարտությունն ու շնորհավորեց Բորիս Թադիչին նախագահական ընտրություններում հաղթելու կապակցությամբ: Այդ մասին նա հայտարարել է Սերբական ծայրահեղական կուսակցության ընտրական շտաբում կայացած մամլո ասուլիսում: Իր հերթին Թադիչը հայտարարեց իր հաղթանակի մասին Ժողովրդավարական կուսակցության ընտրական շտաբում: «Սերբիան հաստատեց, որ նա ժողովրդավարական երկիր է մեծ եվրոպական ապագայով»,-ասել է Թադիչը: Նա շնորհավորել է իր մրցակցին` Սերբական ծայրահեղական կուսակցության ներկայացուցիչ Տոմիսլավ Նիոկլիչին ծանր, սակայն ազնիվ պայաքարի ավարտի կապակցությամբ եւ հայտարարել է առաջիկայում նրա հետ խորհրդակցություններ անցկացնելու մտադրության մասին, քանի որ ընտրողների գրեթե կեսը սատարել է նրա նախընտրական ծրագրին: «Կարեւոր է, որ Սերբիան միավորվի եւ մենք շարուրնակենք պայքարը մեր քաղաքացիների շահերի համար»,-հայտարարել է Թադիչը: Եվրամիությունը ողջունում է Բորիս Թադիչի հաղթնակը Սերբիայում նախագահական ընտրություններում, որը հաստատում է երկրի «եվրոպական կուրսը»: Այդ մասին ասվում է այսօր հրապարակված ԵՄ նախագահի հայտարարության մեջ, որի պարտականություններն այս կիսամյակ կատարում է Սլովենիան: «Սերբիայի ժողովուրդը հաստատեց, որ սատարում է երկրի ժողովրդավարական եւ եվրոպական ընթացքին»,-ընդգծվում է փաստաթղթում, հաղորդում է NEWSRU.com-ը: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական | Գլենդելի քաղաքապետը կժամանի Հայաստան Նա կայցելի Երևան, Գյումրի գուցե նաև Կապան «Երևանի գինու օրերը»՝ Ակբա բանկի հետ Այս տարի 12-ով ավելացել է մասնակից գինեգործների թիվը՝ հասնելով 87-ի Օ՛Բրայեն. ՀՀ հետ առևտուրն ընդլայնելու, գլոբալ առևտրում երկրի մասնաբաժինը մեծացնելու հնարավորություն կա Նա նշել է, որ մաքսային ոլորտում տեղեկատվության փոխանակման մասին համաձայնագիր կստորագրվի Օ՛Բրայեն. Շարունակելու ենք աշխատել ՀՀ հետ պաշտպանության և անվտանգության հարցերում «Անցած տարի տեղի ունեցավ առաջին համատեղ զորավարժությունը, սպասում ենք ավելիի»,–ասել է նա |