«Սյունիք» օդանավակայանի շենքն արդեն կառուցվում է. Բացումը՝ 2018-ին

«Սյունիք» օդանավակայանի  շենքն արդեն կառուցվում է. Բացումը՝ 2018-ին

PanARMENIAN.Net - «Սյունիք» օդանավակայնի վերագործարկմանն ուղղված աշխատանքների շրջանակներում մեկնարկել են օդանավակայանի շենքի կառուցման աշխատանքները։ Այս մասին PanARMENIAN.Net ի հետ զրույցում ասաց Սյունիքի մարզպետի խորհրդական Սահակ Հակոբյանը՝ նշելով, որ զուգահեռ տարվում են նաև թռիչքուղում վերանորոգման աշխատանքները:

«Օդանավակայանի շենքը նախատեսվում է մոտ 900 մ2 մակերեսով: Նախատեսվում է, որ շենքում ժամում 100 ուղևոր կսպասարկվի: Այս համապատասխանելու է անվտանգության բոլոր չափանիշներին: Նույն շենքում է գործելու նաև օդանավների նավիգացիոն կենտրոնը: Աշխատանքները պլանավորում ենք ավարտել մինչև 2018-ի առաջին կիսամյակի ավարտը»,- մանրամասնեց Հակոբյանը:

Մարզպետի խորհրդականը նշեց, որ օդանավակայանը ծրագրում են շահագործման հանձնել մինչև 2018-ի կեսերը: Օդանավակայանի շենքի կառուցման նախագծի հեղինակը «Տրանսնախագիծ» ՓԲԸ-ն է:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ առաջին օդանավը փորձնական վայրէջք է կատարել Սյունիքի օդանավակայանում:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---