«Աստղային պատերազմների» նոր էպիզոդը նախատեսված ժամկետից 7 ամիս ուշ կթողարկվի![]() 13 սեպտեմբերի 2017 - 13:59 AMT PanARMENIAN.Net - «Աստղային պատերազմների» 9-րդ էպիզոդի առաջին ցուցադրությունը հետաձգվել է մինչև 2019-ի դեկտեմբերի 20-ը, ասվում է կինոսագայի պաշտոնական կայքում: Ավելի վաղ Disney և Lucasfilm ընկերությունները մտադիր էին պրեմիերան անցկացնել 2019-ի մայիսի 24-ին: Հետաձգման պատճառների միասն ոչինչ չի ասվում, գրում է Lenta.ru-ն: Սեպտեմբերի 5-ին հայտնի դարձավ, որ Քոլին Թրեվորը լքել է ֆիլմի ռեժիսորի աթոռը Lucasfilm-ի հետ ստեղծագործական տարաձայնությունների պատճառով: Սեպտեմբերի 12-ին նրա տեղը զբաղեցրեց Ջեյ Ջեյ Ադամսը, որը նկարահանել է կինոշարքի 7-րդ «Ուժն արթնանում է» մասը: Հունիսի 21-ին ռեժիսորներ Ֆիլ Լորդն ու Քրիսթոֆեր Միլլերը հրաժարվեցին աշխատել մաքսանենգ Հան Սոլոյի երիտասարդության մասին սփին-օֆի վրա: Ինչպես նշեց Lucasfilm-ի ղեկավար Քեթլին Քենեդին, պատճառը ստեղծագործական տեսլականի վերաբերյալ պրոդյուսերի և ռեժիսորների անհամաձայնությունն էր: 7-րդ էպիզոդը էկրան բարձրացավ 2 տարի առաջ՝ 2015-ին: Դա «Աստղային պատերազմներ. Ուժն արթնանում է» ֆիլմն էր, որը բազմաթիվ ռեկորդներ հավաքեց իր հասույթով: 2016-ին կցուցադրվի «Վտարանդի-1. Աստղային պատերազմներ. պատմություններ» ֆիլմը: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |