Իրանի արևմուտքում ԻՊ ահաբեկչություն է կանխվել![]() 13 սեպտեմբերի 2017 - 15:02 AMT PanARMENIAN.Net - Իրանում Իսլամական հեղափոխության պաշտպանների կորպուսի մարտիկներն ահաբեկչություն են կանխել, որը մտադիր էին իրականացնել «Իսլամական պետության» գրոհայինները: Գործողությունն իրականացվել է Շահրիյարում՝ Իրանի արևմտյան նահանգում: Ըստ Կորպուսի տեղի բաժանմունքի հրամանատար, գնդապետ Ամին Յամինի, ձերբակալվել է ահաբեկիչների պարագլուխը: Հարձակումը նախատեսվում էր իրականացնել գալիք շաբաթ, գրում է Lenta.ru-ն Reuters-ի վրա հղումով: Ձերբակալված գրոհայինը նախկինում պատերազմել է Սիրիայում: Նրան հանձնարարվել էր մոտ 300 մարդ հավաքագրել, որոնք պետք է զանգվածային ինքնապայթեցում կատարեին կրոնական տոնակատարության ժամանակ: Գրոհայինին հաջողվել է հայտնաբերել՝ բջջային հեռախոսով նրա խոսակցությունների շնորհիվ: Հեղափոխության պաշտպանների կորպուսի մարտիկները, ներկայանալով որպես ԻՊ անդամներ, հանդիպում են նշանակել նրան և ձերբակալել են: Օգոստոսին Իրանի հատուկ ծառայությունները ԻՊ 27 գրոհայինի ձերբակալեցին, որոնցից 5-ն ահաբեկչական գործողություններ էին նախապատրաստում Իրանի տարբեր քաղաքներում: 17 մարդ ձերբակալվել է երկրի տարածքում, ևս 10-ը՝ արտերկրում, հետո փոխանցվել Թեհրանին: Հունիսի 7-ին կրկնակի ահաբեկչություն եղավ Թեհրանում՝ հարձակման ենթարկվեցին խորհրդարանի շենքն ու այաթոլլա Հոմեյնիի դամբարանը: 12 մարդ զոհվեց, 39-ը՝ վիրավորվեց: Պատասխանատվությունը ստանձնեց ԻՊ-ն: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |