Յունկեր. Թուրքիայի անդամակցումը ԵՄ-ին բացառվում է![]() 13 սեպտեմբերի 2017 - 17:27 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի անդամակցումը ԵՄ-ին բացառվում է: Այսպիսի հայտարարություն է արել Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը՝ չհիշատակելով սակայն Ուկրաինան: Նա ասել է նաև, որ Եվրամիությունը չի բացառում հետագայում ընդլայնվելու հավանականությունը, սակայն մինչև 2019 թվականը նոր անդամներ չեն ընդունվի: «Ակնհայտ է, որ գործով Հանձնաժողովի և խորհրդարանի օրոք, այսինքն մինչև 2019 թ. հետագա ընդլայնում չի լինի: Թեկնածուներից ոչ մեկը դեռ պատրաստ չէ: Սակայն, հետագայում ԵՄ-ին 27-ից ավելի երկիր կարող է անդամակցել»,-ասել է նա, հայտնում է ՏԱՍՍ-ը: «Պահանջների չկատարման պատճառով Թուրքիայի անդամակցությունը ԵՄ-ին տեսանելի ապագայում բացառվում է»,-ասել է Յունկերը: Նա նաև նշել է, որ Եվրամիությունը չի հրաժարվում նախկին Հարավսլավիայի անդամ երկրների՝ Սերբիայի, Բոսնիայի և Հերցոգովինայի, Չերնոգորիայի, Մակեդոնիայի ինտեգրման մտադրությունից: «Եթե ավելի մեծ կայունություն ենք ուզում մեր սահմանների հարևանությամբ, պետք է սատարենք Արևմտյան Բալկանների երկրների համար ընդլայնման հեռանկարին»,-ասել է նա: Ընթերցեք նաև.Գերմանիան սառեցրել է Թուրքիա զենքի առաքումների մեծ մասը Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |