«Մաքուր Հայաստանի» ֆեյսբուքյան խմբում 5 ամսում աղտոտված 140 վայրի լուսանկար է հրապարակվել13 սեպտեմբերի 2017 - 17:46 AMT PanARMENIAN.Net - «Մաքուր Հայաստան» ծրագրի ֆեյսբուքյան խմբում 2017-ի ապրիլ-օգոստոս ամիսներին աղտոտված140 տեղանքի լուսանկար և տեսանյութ է հրապարակվել, որոնց ընդհանուր թիվը հազարից ավելի է: ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության հաղորդմամբ, ֆեյսբուքյան էջում դրանց հրապարակումից հետո, աշխատելով Երևանի և բոլոր մարզերի պատասխանատու կառույցների, համայնքապետերի հետ, քայլեր են ձեռնարկվել աղբը մաքրելու համար: Աշխատանքների կատարումը տևել է մեկ ժամից մինչև մի քանի օր՝ կախված աղբի ծավալից և տարածքի բարդությունից: Աղբյուրի հաղորդմամբ, նշված ժամանակահատվածում ամփոփելով «Մաքուր Հայաստան» ծրագրի ֆեյսբուքյան խմբի աշխատանքը, վստահորեն կարելի է ասել, որ հանրության մեջ մարդկանց իրազեկվածությունը ծրագրի վերաբերյալ գնալով աճել է, ինչպես նաև մասնակցությունն է ակտիվացել, և գրեթե ամեն օր խումբը ստանում է նոր տեղեկատվություն: Բացի խմբում հրապարակված լուսանկարներից, ուշադրության կենտրոնում են պահվել ինչպես ԶԼՄ-ներում, այնպես էլ մեդիա տարբեր հարթակներում խնդրի վերաբերյալ հրապարակումները: «Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակներում հուլիսի 29-ին և մայիսի 27-ին կայացած համապետական շաբաթօրյակի արդյունքում գույքագրված, քարտեզագրված և անձնագրավորված 2029 (494,61 հա) աղբանոցից արդեն փակվել են 1534-ը, փակման ենթակա են ևս 218 աղբանոց: Այսօրվա դրությամբ առկա է 277 հիմնական աղբավայր և մինչև 2018 թվականի մայիսի 27-ը հանրապետությունում նախատեսվում է ունենալ 117 արտոնագրված աղբավայր: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները ԱՄՆ–ն պատժամիջոցներ է սահմանել որոշ թուրքական և ադրբեջանական ընկերությունների դեմ՝ ՌԴ–ին աջակցելու համար Պատժամիջոցներն առնչվում են այն ընկերություններին և ֆիզիկական անձանց, որոնք օգնում են Մոսկվային ռազմական բաղադրիչներ ստանալ Էրդողան․ Թուրքիան որոշել է խզել առևտրային կապերն Իսրայելի հետ Առևտրաշրջանառությունը երկրների միջև հասնում է 9․5 մլրդ դոլարի |