ՊՆ-ն առաջարկում է վերացնել ուսանողներին հասնող տարկետումը![]() 13 սեպտեմբերի 2017 - 18:26 AMT PanARMENIAN.Net - ՀՀ պաշտպանության նախարարությունն առաջարկում է վերացնել բուհերում անվճար տեղերում սովորող ուսանողների համար տարկետումը։ Այս մասին է հայտնումRazm.info-ն՝ հղում անելով գերատեսչության ներկայացված «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագծին։ «Պատիվ ունեմ» պետական ծրագիրը նախատեսում է բուհական տարկետումը կապել ապագա սպայական ծառայության հետ: Սովորելով քաղաքացիական բուհում` ծրագրում ընդգրկվածները 2-րդ կուրսի սկզբից մինչև 4-րդ կուրսի առաջին կիսամյակը ներառյալ` յուրաքանչյուր շաբաթ օր, Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում այցելում են զինվորական պատրաստության դասընթաց: Դիպլոմի հետ մեկտեղ ուսանողը ստանում է լեյտենանտի կոչում ու ամսական առնվազն 260 հազար դրամ աշխատավարձով ծառայության անցնում սահմանագծում։ Ծառայությունն ավարտելուց հետո մագիստրատուրա ընդունվելու դեպքում փոխհատուցվում է նաև նրա մագիստրոսական կրթությունը: Ծրագրի մասին առավել մանրամասն՝ այստեղ։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |