Կիպրոսը չի ճանաչի Կոսովոյի անկախությունն առանց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համաձայնության 4 փետրվարի 2008 - 16:07 AMT PanARMENIAN.Net - Կիպրոսի արտգործնախարար Էրատո Կոզակու-Մարկուլիսը, որ այցով գտնվում է Տալիննում, հաստատել է իր բացասական վերաբերմունքը Կոսովոյի անկախության միակողմանի հռչակմանը: Կիպրոսի ԱԳՆ ղեկավարի եւ ԵՄ հարցերով էստոնական խորհրդարանի հանձնաժողովի հետ հանդիպումներում Կոզակու-Մարկուլիսը հայտարարել է, որ Կիպրոսը չի ճանաչի Կոսովոյի անկախությունն առանց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համաձայնության: Նախարարը հիշեցրել է էստոնացի խորհրդարանականներին Թուրքիայի կողմից Հյուսիսային Կիպրոսի անեքսիայի եւ այնտեղ «Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետության» ստեղծման մասին, որը ճանաչված չէ ՄԱԿ-ի եւ այլ միջազգային կազմակերպությունների կողմից: «Կոսովոյի դեպքում պետք է առաջնորդվել նույն սկզբունքներով»,-գտնում է Կողակու-Մարկուլիսը: Նա նշել է, որ Կոսովոյի հարցում հարկավոր չէ շտապել, իսկ Սերբիային եւ Կոսովոյին հարկավոր է ավելի շատ ժամանակ տալ բանակցությունների համար, հաղորդում է Postimees.ee-ն: Նշենք, որ օրերս այն մասին, որ չի ճանաչի Կոսովոյի միակողմանիորեն հռչակված անկախությունը, հայտարարեց Ռումինիան: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Փաշինյանը՝ Բագրատ սրբազանի հետ հանդիպման մասին․ Ինձ հետ հանդիպելու ընթացակարգեր կան Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Մարուքյան. Լավ կլինի, որ Վեհափառից ներողություն խնդրեն «Կարծում եմ, որ սա մեծ հարված է մեր հեղինակությանը»,–ասել է նա OVIO-ն պաշտոնապես գործարկել է ՀՀ-ում խոշորագույն և ամենահզոր Տվյալների մշակման կենտրոնը Ամպային ծառայությունները ընկերության առաջարկների շարքում առանցքային տեղ կզբաղեցնեն Փաշինյան․ Ոստիկանները Սարդարապատում փորձել են ճշտել՝ Վեհափառը եկել է շարունակելո՞ւ սադրիչ գործողությունները «Նրա կողմից ղեկավարվող շարժումը խոչընդոտներ ստեղծելու պայմաններ էր ձևավորել»,- ասել է նա |