Նալբանդյան. 10-ը երկրից բլոգերների նոր խումբ է մեկնում Արցախ![]() 14 սեպտեմբերի 2017 - 10:57 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 14-ին 10-ը երկրից բլոգերների նոր խումբ է մեկնելու Արցախ՝ մասնակցելու Արցախի գինու փառատոնին: Այդ մասին հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը ԱԺ-ում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ՝ անդրադառնալով ռուսաստանցի բլոգեր Ալեքսանդր Լապշինի գործի ազդեցությանը Արցախ այցելությունների վրա: Բաքվում 3 տարվա ազատազրկման դատապարտված և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից ներում ստացած և նրան մեղանչական նամակ հասցեագրած ռուսաստանցի բլոգեր, ՌԴ և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինը մեկնել է Իսրայել: «Բլոգերներից մի քանիսը պատրաստվում են նաև նկարահանումներ իրականացնել և ներկայացնել Ղարաբաղի գրավչությունը զբոսաշրջության տեսանկյունից և հրավիրելով զբոսաշրջիկներին այցելել Արցախ: Սա է արձագանքը: Եվ ոչ միայն բլոգերներ... Ադրբեջանը մեծ ջանքեր է գործադրում, «սև ցուցակներ» է կազմում և այլն։ Սակայն փաստ է, որ Ղարաբաղ այցելող թե՛ պատգամավորների, թե՛ քաղաքական և թե՛ մշակութային գործիչների թիվն ավելանում է, և այդպես էլ կշարունակվի»,-ասել է նա: Նախարարը հիշեցրել է, որ Լապշինի ձերբակալությունից անմիջապես հետո մոտ տասը երկրներից բլոգերներ այցելեցին Ղարաբաղ, նշելով, որ այս ընթացքում Արցախ այցելող զբոսաշրջիկների թիվը զգալիորեն աճեց: Ինչ վերաբերում է Իլհամ Ալիևին հասցեագրված Լապշինի մեղանչական նամակին, ապա ըստ Նալբանդյանի, թե ինչպես է հաջողվում Ադրբեջանի իշխանություններին այդ կարգի մեղանչական նամակներ կորզել, ավելի լավ երևի կիմանան և կպատասխանեն Ադրբեջանում քաղաքական բանտարկյալները և նրանք, ովքեր այդ երկրի իշխանությունների հետապնդումներից փախչելով գտնվում են այսօր արտասահմանում, հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը: «Ադրբեջանի իշխանություններին չես կարող ստիպել, որպեսզի իրենք մեկ օրում փոխվեն, այլ քաղաքականություն վարեն: Նրանց վարքագիծը այն բանի հետևանք է, որ գտնվելով ջղաձգային իրավիճակում՝ շարունակում են իրենց փորձերը, որոնք հակառակ արդյունք են տալիս: Դա է կարևորը:...Ձեզ ծանոթ է միջազգային հանրության արձագանքը: Դուք հիշում եք, որ որոշ երկրներից հնչեց համապատասխան արձագանք։ Մի քանի հայտարարություն արվեց արտգործնախարարությունների կողմից նաև «սև ցուցակների» վերաբերյալ, հայկական ազգանուններ ունեցող մարդկանց օդանավակայանից հետ ուղարկելու վերաբերյալ»,-հավելել է նախարարը: 2016-ի դեկտեմբերին բլոգեր Ալեքսանդր Լապշինին ձերբակալել են Մինսկում Ադրբեջանի հարցումով, որտեղ նա ընդգրկված է «սև ցուցակում» ԼՂՀ այցելելու համար: ԼՂՀ այցելած անձանց համար մուտքն Ադրբեջան արգելված է: Այնուամենայնիվ, 2015-ի հունիսին Լապշինը մուտք է գործել Ադրբեջան Վրաստանի տարածքից ուկրաինական անձնագրով: Նրան հաջողվել է անցնել սահմանային հսկողությունը և հայտնվել Բաքվում, քանի որ ուկրաինական անձնագրում Ալեքսանդր անունը գրված էր «Օլեքսանդր»: Դրանից հետո Ադրբեջանը բլոգերի միջազգային հետախուզոմ էր հայտարարել «Պետական սահմանի մասին» օրենքը և երկրի միգրացիոն օրենսդրությունը խախտելու համար: ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ ՌԴ քաղաքացու արտահանձնումը երրորդ երկիր անթույլատրելի է: ՌԴ-ն ու Իսրայելը դեմ էին բլոգերի արտահանձնմանը, սակայն դիվանագետների ջանքերն արդյունք չտվեցին և փետրվարի 7-ին նա արտահանձնվեց Բաքու:Ադրբեջանական դատարանն ապրիլի 7-ին 3 ամսով երկարաձգել է Բաքվի հարցումով Մինսկում ձերբակալված և Ադրբեջանին արտահանձնված ռուսաստանցի բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանքը: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |