ՍԵՊՏԵՄԲԵՐԻ ՎԵՐՋԻՆ ԿԿԱՅԱՆԱ ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԱՅՑԸ ՄՈՍԿՎԱ25 սեպտեմբերի 2002 - 20:07 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 30-ին կսկսվի ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի երկօրյա պաշտոնական այցը Մոսկվա: Ռուսաստանի մայրաքաղաքում Ս. Սարգսյանը կհանդիպի ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Իվանովին, որի հրավերով կայանալու է այցը, ինչպես նաեւ Ռուսաստանի բարձրաստիճան ղեկավարության հետ: Հանդիպման ընթացքում կողմերը կքննարկեն հայ-ռուսական ռազմական եւ ռազմատեխնիկական բնագավառներում, ինչպես նաեւ Կոլեկտիվ անվտանգության պայմանագրի շրջանակներում համագործակցությանն առնչվող հարցեր:Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |