Թուրքիայում ԱՄՆ դեսպան. ՔԱԿ-ի ռազմակայանների ռմբակոծումն արդյունավետ չէ 4 փետրվարի 2008 - 16:39 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի օդային հարձակումները Քրդական աշխատավորական կուսակցության ահաբեկիչների դեմ արդյունավետ են եւ անդառնալի վնասներ են հասցնում քուրդ ահաբեկիչներին: Այդ մասին հայտարարել է Անկարայում ԱՄՆ դեսպան Ռոսս Վիլսոնը: Նրա խոսքերով, ռազմական մեթոդների հետ միասին քրդական խդնրի լուծման համար անհրաժեշտ է օգտագործել տնտեսական, սոցիալական եւ քաղաքական լծակներ: Դիվանագետն ընդգծել է նաեւ, որ 2007 թվականին ամերիկա-թուրքական հարաբերությունները չափազանց հետաքրքրական էին, իսկ 2008-ին դրանք հաջողությամբ կզարգանան: «Նման համագործակցության հիմքը կա: Երկու կողմերը ահաբեկիչների դեմ պայքարում կձեռնարկեն անհրաժեշտ բոլոր միջոցները: Ահաբեկչության դեմ պայքարելու համար միայն ռումբերը բավարար չեն: Անհրաժեշտ է օգտագործել նաեւ տնտեսական, սոցիալական եւ քաղաքական լծակներ»,-նշել է Վիլսոնը: Նման լծակների թվին նա դասում է սերտ համագործակցության հաստատումն Իրանի հետ, ահաբեկիչների միջեւ լոգիստական կապերի ոչնչացումը, կասկածելի ֆինանսական հոսքերի հետաքննումը, պայքարը գործազրկության դեմ եւ հարավ-արեւելյան Անատոլիայի տնտեսական զարգացումը, գրում է «Սաբահ» թերթը: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Փաշինյան․ Ոստիկանները Սարդարապատում փորձել են ճշտել՝ Վեհափառը եկել է շարունակելո՞ւ սադրիչ գործողությունները «Նրա կողմից ղեկավարվող շարժումը խոչընդոտներ ստեղծելու պայմաններ էր ձևավորել»,- ասել է նա Մարության. Իմ զորակցությունը և որդիական խոնարհումն եմ հայտնում Առաքելական սուրբ եկեղեցուն «Ամենայն հայոց կաթողիկոսի ճանապարհը փակելու դեպքը իսկապես ցնցող է»,–գրել է նա Հունաստանը պատրաստ է աջակցել ՀՀ–ին հեղեղումների հետևանքները հաղթահարելու հարցում Այդ երկրի ԱԳՆ–ն հայտարարություն է տարածել ՆԳՆ խոսնակը՝ Բագրատ սրբազանին․ Նախարարը պատրաստ է հանդիպել վերջինիս, բայց ոչ այս ֆորմատով «Արարողակարգային միջոցառում է եղել, հրավիրվածների ցանկում չի եղել Վեհափառի անունը»,–ասել է խոսնակը |