IPAP ծրագրի իրագործման ընթացքի գնահատման նպատակով Երեւան է ժամանել ՆԱՏՕ-ի պատվիրակությունը 4 փետրվարի 2008 - 17:31 AMT PanARMENIAN.Net - Փետրվարի 4-8-ը Հայաստանում է գտնվելու ՆԱՏՕ-ի բարձրաստիճան պատվիրակությունը` բաղկացած ՆԱՏՕ-ի միջազգային անձնակազմի, միջազգային ռազմական անձնակազմի եւ ռազմավարական տնօրինության ներկայացուցիչներից` ՆԱՏՕ-ի միջազգային անձնակազմի եվրատլանտյան ինտեգրացիայի եւ գործընկերության տնօրինության քաղաքական հարցերի եւ անվտանգության քաղաքականության դեպարտամենտի պետ Յարոսլավ Սկոնիեչկայի գլխավորությամբ: Հայաստանյան պատվիրակությունը գլխավորում են ԱԳ եւ Պաշտպանության փոխնախարարներ Արման Կիրակոսյանը եւ Արա Նազարյանը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Այցի նպատակն է Հայաստան-ՆԱՏՕ «Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի» (IPAP) եւ «Պլանավորման եւ վերանայման գործընթացի» գործընկերության նպատակների իրականացման ամենամյա գնահատումը: Այսօր ԱԳՆ-ում սկսվեցին ՀՀ եւ ՆԱՏՕ-ի պատվիրակությունների միջեւ քննարկունմները, որոնք կտեւեն մինչեւ փետրվարի 8-ը: Համագործակցության ծրագրերը վերաբերում են ՀՀ Զինված ուժերի արդիականացմանը, քաղաքական եւ ժողովրդավարական բարեփոխումներին: Գնահատման այցի արդյունքում կմշակվի զեկույց, որը կներկայացվի ՆԱՏՕ-ի կենտրոնակայան, այնուհետեւ կքննարկվի առաջիկայում կայանալիք Հյուսիսատլանտյան խորհրդի եւ Հայաստանի համատեղ նիստի ընթացքում: Հաշվի առնելով Հայաստան-ՆԱՏՕ ԱԳԳ Ծ-ի բազմաթիվ նպատակների իրականացումը, գնահատման այցի ընթացքում քննարկվելու է ծրագրի վերանայման եւ 2008թ. ընթացքում ադապտացված ԱԳԳԾ-ի հաստատման հնարավորությունը: Նոր ծրագրում նախանշված կլինեն Հայաստան- ՆԱՏՕ համագործակցության վերանայված նպատակներ: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |