ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչը հանդիպել է Քրդստանի վարչապետի հետ14 սեպտեմբերի 2017 - 17:51 AMT PanARMENIAN.Net - Իրաքյան Քրդստանի կառավարության ղեկավար Նեչիրվան Բարզանին սեպտեմբերի 14-ին Էրբիլում ընդունել է ԻՊ դեմ պայքարի միջազգային կոալիցիայում ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Բրետտա Մաքգերկին: Այդ մասին հայտարարել է Իրաքյան Քրդստանի միջազգային կապերի դեպարտամենտի ղեկավար Ֆալահ Մուսթաֆան: Ինչպես գրել է Մուսթաֆան Twitter-ում, կողմերը քննարկել են սեպտեմբերի 25-ի համար նախանշված Քրդստանի անկախության հանրաքվեի հարցը: Ըստ նրա, Բարզանին ընդունել է նաև Մեծ Բրիտանիայի դեսպանին՝ նույն հարցով, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Մինչ այդ Մաքգերկը այցելել էր ինքնավարության մեկ այլ քաղաք՝ Սուլեյմանիե, որտեղ հանդիպել էր Քրդստանի հայրենասիրական միություն կուսակցության ղեկավարության հետ: Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը խնդրել էր ինքնավարության իշխանություններին հետաձգել անկախության հանրաքվեի անցկացումը: Մինչդեռ Իրաքյան Քրդստանումառաջիկայում կայանալիք անկախության հանրաքվեինընդառաջ Իսրայելը հայտարարել է, որ սատարում է սեփական պետություն ստեղծելու քրդերի ձգտմանը: Իրաքյան Քրդստանի իշխանությունները հանրաքվեն նշանակել են սեպտեմբերի 25-ին: Քրդական իշխանությունների քայլը քննադատել է Բաղդադը, ինչպես նաև Թեհրանն ու Վաշինգտոնը: Հայտարարվել է, որ Թուրքիան և Իրանը ընդհանուր դիրքորոշում են հայտնել այն մասին, որ հանրաքվեն Իրաքյան Քրդստանում կարող է լարվածության աճ հրահրել, և կոչ են արել հրաժարվել այդ մտադրությունից: Ինքնավար տարածաշրջանի ղեկավար Մասուդ Բարզանին արդեն հայտարարել է, որ քրդերը մտադիր չեն հետաձգել հանրաքվեն:Հանրաքվեի և ընտրությունների անկախ բարձրագույն հանձնաժողովը ներկայացրել է քվեաթերթիկի նմուշը, որն օգտագործվելու է Իրաքից այդ տարածաշրջանի անկախացման մասին հանրաքվեի ժամանակ: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | ԱԳՆ շենքի մոտից բերման ենթարկված 27 քաղաքացին ազատ է արձակվել Քննչական կոմիտեն նրանց կասկածում էր առևերույթ զանգվածային անկարգությունների մասնակցելու մեջ Նարեկ Սամսոնյանը և Վազգեն Սաղաթելյանը կմնան ազատության մեջ. Միջնորդությունը մերժվել է Հանրային մեղադրողը միջնորդություն էր ներկայացրել դատարան 3 ամիս կալանք պահանջելով նրանց համար ԱԱԾ-ն տվյալներ չի գտել Բագրատ սրբազանի՝ գործակալ լինելու մասին․ Նա պահանջում է ձերբակալել զրպարտողներին «Ստուգմամբ նման տվյալներ չեն հայտնաբերվել», - ասել են ԱԱԾ-ից Բագրատ սրբազանի գլխավորած երթը հեռացել է ՔԿ-ի մոտից․ «Մեր ասելիքն ասել ենք՝ հետամուտ ենք լինելու, որ պահանջը կատարվի» ՔԿ–ին կոչ են արել քրեական վարույթներ նախաձեռնել բռնի ուժ կիրառած ոստիկանների նկատմամբ |