Զյուգանով․ ՀՀ-ում հակառուսական ուժերին ակտիվանալ թույլ չենք տա

Զյուգանով․ ՀՀ-ում հակառուսական ուժերին ակտիվանալ թույլ չենք տա

PanARMENIAN.Net - ՌԴ-ն թուլ չի տա ակտիվանալ Հայաստանում հակառուսական ուժերին։ Նման հայտարարությամբ է հանդես եկել ՌԴ Կոմկուսի նախագահ Գենադի Զյուգանովը «Մոսկվա-Բաքու» կոնֆերանսի ընթացքում։

«ՌԴ-ից երես թեքող բոլոր երկրների մոտ վատ իրավիճակ է ստեղծվել։ Հայաստանն ու հայ ժողովուրդը դա լավ են հասկանում։ Մոսկվայում էլ մարդիկ կան, ովքեր ամերիկյան շվիի տակ են պարում։ Այս մարդիկ չեն ծառայում ՌԴ-ին, այլ անում են ամենն իրավիճակն ապակայունացնելու համար։ Չպետք է թուլ տալ այդ ուժերին ծավալվել ՀՀ-ում, մենք դա թուլ չենք տա», - մեջբերում է նրա խոսքերը haqqin.az-ը։

Նա նաև նշել է, որ չի տեսնում ԼՂՀ հարցի լուծումն առանց ՌԴ հետ համագործակցության ու ընդգծել է, որ խաղաղ բանակցությունների կողմնակից է։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---