Վերնիսաժի մոտ կատարված սպանությունը բացահայտվել է![]() 15 սեպտեմբերի 2017 - 10:30 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 14-ին, ժամը 13.30-ին, Վերնիսաժի մոտ, «Թուֆենկյան» հյուրանոցի հարևանությամբ տեղի ունեցած սպանությունը բացահայտվել է: Միջադեպի բացահայտման ուղղությամբ ՀՀ ոստիկանության ՔՀԳՎ, ԿՀԴՊ ԳՎ, Երևան քաղաքի և Լոռու մարզային վարչությունների ծառայողների կողմից ձեռնարկված համատեղ օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների արդյունքում պարզվել է հանցագործությունը կատարելու մեջ կասկածվողների ինքնությունը՝ 1957 թ. ծնված Ռաֆիկ Խաչատրյան, 1982 թ. ծնված Ալբերտ Բլբուլյան և 1984 թ. ծնված Արմեն Կարադավիդով: Սեպտեմբերի 14-ին Երևանի կենտրոնում՝ Վերնիսաժին հարող տարածքում, սպանություն է տեղի ունեցել, կա ևս մեկ վիրավոր: Քննչական կոմիտեի հաղորդմամբ, ստացած հրազենային վնասվածքներից մահացել է 1974 թվականի ծնված Գագիկ Մոսինյանը, վնասվածքներով բժշկական կենտրոն տեղափոխվել Վահագն Աբգարյանը։ Ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական ծավալուն միջոցառումներ նրանց հայտնաբերելու և դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ, հայտնում է ոստիկանության մամուլի ծառայությունը: Ընթերցեք նաև. 3 տարի ու 4 սպանվածԻնչ կապ կա Վերնիսաժում կրակոցների ու Ալավերդու քաղաքապետի ընտրությունների միջև ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |