6 օր է՝ երևանյան բակում առնետ է նեխում․ Հավաքող չկա15 սեպտեմբերի 2017 - 11:27 AMT PanARMENIAN.Net - Մոսկվայաբնակ լրագրող Մարինա Բրուտյանն, ով արձակուրդներն է անցկացնում Երևանում երեխաների հետ, բնակվում է Մամիկոնյանց 34 Ա հասցեով՝ Արաբկիր բուժկենտրոնի ու Սարաջևի դպրոցի հարևանությամբ: Սեպտեմբերի 9-ին Բրուտյանի բնակության հասցեով բակում սատկած առնետ «հայտնաբերվեց»։ Երբ հաջորդ օրը Բրուտյանը տեսավ, որ այն դեռ չեն հավաքել՝ նրան հետաքրքրեց, երբ վերջապես առնետին կվերացնեն բակից։ Այդ օրվանից սկսած Բրուտյանն ամեն օր՝ բակ իջնելիս, տեսնում ու լուսանկարում է նույն առնետին նույն վայրում։ «6 օրում մի փոփոխություն է եղել․ եթե առաջին օրն առնետը մեջքի վրա էր, այժմ՝ փորի վրա է ընկած։ Կարծում եմ, երեխաներ են ձեռք տվել», - կեսլուրջ-կեսկատակ ասաց նա։ Բրուտյանը պատմեց, որ աղբի տարաները դրված են փողոցի հատվածում ու «Սանիտեկի» մեքենաները բակային տարածք չեն մտնում, իսկ բուն բակում հավաքվող աղբի հարցով ոչ համատիրությունը, ոչ բնակիչները չեն զբաղվում։ Արդյունքում աղբը տարիներով կուտակվում է բակում, որտեղ խաղում են երեխաները, սակայն խնդրին որևէ լուծում տվող չկա։ «Իսկ այ աղբահանության փողը ռեգուլյար հավաքում են», - նշեց Բրուտյանը։ Աղբահանության կազմակերպումը վերջին ամիսներին երևանցիների համար լուրջ խնդիր է դարձել՝ սկսած դրա իրագործման ժամերից, վերջացած աղբահանության ուշացումով, տարաների վիճակով ու քաղաքով տարածվող գարշահոտությամբ։ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ընդունել է խնդրի առկայությունը՝ հայտարարելով, սակայն, որ այն սեզոնային բնույթ է կրում, ու բացատրելով քաղաքի բաղմաթիվ տարածվող գարշահոտությունը ամառային սեզոնին սեխի ու ձմերուկի սպառմամբ։ Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | Հայաստանը հաղթել է Ղազախստանի ֆուտբոլի հավաքականին Պետրակովը իր գոհունակությունն է հայտնել ամբողջ թիմի լավ աշխատանքի կապակցությամբ «Փյունիկի» չեմպիոնական գավաթը՝ ftNFT ֆիջիթալ սփեյսում Արդյունքները կամփոփվեն հունիսի 10-ին Սիմոնյանը՝ Զախարովային․ Կարող ենք փոխանցել ԼՂ-ում վերջին ռազմական գործողության ժամանակ 200-ից ավելի մահացած հայերի անունները Նա նաև ասել է, որ ստեր չի մեկնաբանում Զախարովան, ՀՀ-ից Բուչայում զոհվածների ցուցակ է ուզել՝ խոսելով հայկական պատվիրակության այցից Ուկրաինա «Հուսով ենք, որ այն մարդկանց ցուցակը, որոնք, իբր, զոհվել են Բուչայում, մեր հայ բարեկամները մեզ կփոխանցեն»,–ասել է նա |