Լոնդոնի մետրոյում պայթյուն է որոտացել![]() 15 սեպտեմբերի 2017 - 12:25 AMT PanARMENIAN.Net - Պայթյուն է որոտացել Լոնդոնի մետրոյի Փարսոնս Գրին կայարանում: Կան տուժածներ: Մի քանի մարդ դեմքի այրվածք է ստացել: Պատահարի վայր են մեկնել հրշեջներն ու բժիշկները: Ինչպես պատմել են ականատեսները, վագոններից մեկում սպիտակ գույնի ինչ-որ տարա է պայթել, գրում է ՌԻԱ Նովոստին Sun թերթի վրա հղումով: Սոցցանցերում լուսանկար է հրապարակվել, որտեղ երևում է սուպերմարկետի տոպրակի մեջ դրված և այրվող սպիտակ դույլը: Ոստիկանությունը հաստատել է միջադեպի փաստը, սակայն մանրամասներ չի հայտնում: Երթևեկությունը Լոնդոնի Դիսթրիքթ գծի Էրլս կորտ և Ուիմբլդոն կայարանների միջև դադարեցվել է: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |