Cassini զոնդն ավարտում է 20-ամյա առաքելությունն ու իջնում է Սատուրնի ամպերի մեջ15 սեպտեմբերի 2017 - 16:44 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 15-ին Cassini տիեզերական զոնդը, իջնելով Սատուրնի ամպերի մեջ, կավարտի իր գրեթե 20-ամյա առաքելությունը: Վերջին ազդանշանը զոնդից ստացվել է Երևանի ժամանակով 15:55-ին, սակայն ուղարկվել է այն շատ ավելի վաղ՝ զոնդի տվյալները Երկիր են հասնում 86 րոպեի ընթացքում: NASA-ն ուղիղ հեռարձակմամբ է ցուցադրել Cassini-ի վերջին գործողությունը, գրել է Meduza-ն: NASA-ն իր բլոգում հրապարակել է Cassini-ի ամենակարևոր բացահայտումների ցանկը: Զոնդի արած լուսանկարներն օգնել են ուսումնասիրել Սատուրնն ու մոլորակի արբանյակներ Տիտանը, որն իր տեսակով նման է Երկիր մոլորակին, Էնցելադն ու Յափեթը: Սարքը նաև մշտապես նկարահանել է հյուսիսափայլը, Սատուրնի օղակներն ու հողմերը: NASA-ն խոստացել է, որ զոնդը մինչև վերջին պահը Սատուրնի լուսանկարներ կուղարկի Երկիր: Լուսանկարները կարելի է գտնել #CassiniGrandFinale հեշթեգով: Cassini տիեզերական զոնդի առաքելությունը մեկնարկել էր 1997-ին: 7 տարի զոնդը թռել է դեպի Սատուրն և 13 տարի մոլորակի արբանյակում էր: Այդ ընթացքում սարքը հասցրել է 635 գիգաբայթ տվյալներ ուղարկել Երկիր և 453.000 լուսանկար անել: Առաքելությունը երկու անգամ երակարաձգվել է, սակայն տիեզերական ճառագայթման պայմաններում սարքը բավականին շատ է վնասվել: Զոնդը չի կարելի թողնել Սատուրնի արբանյակում, այն կարող է ընկնել Տիտանի կամ Էնցելադի վրա, որոնք, ըստ գիտնականների կարող են պիտանի լինել կյանքի համար: Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ամենաընթերցվողը բաժնում | Արցախի ՄԻՊ. Արցախցի քաղաքապետերի դեմ քրվարույթները քաղենթատեքստ ունեն Նա պատահական չի համարում, որ այդ անհիմն վարույթները մեկնարկեցին Բագրատ սրբազանի հետ նրանց հանդիպումից հետո «Լեռնային Ղարաբաղ. վտանգված հայկական ժառանգություն» խորագրով ցուցահանդես՝ Կանադայի խորհրդարանում Ցուցադրվել են կանադահայ լուսանկարիչ Հրայր «Բազե» Խաչերյանի աշխատանքները Փաշինյանը Բաղանիսում և Ոսկեպարում հանդիպումներից հետո հասել է Կիրանց Կիրանցում լարված իրավիճակ է, գյուղում է նաև ոստիկանապետը ԱԺ պատվիրակությունը մասնակցում է ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի աշխատանքներին Պատվիրակությունը գլխավորում է Անդրանիկ Քոչարյանը |