Վրացական Քվեմո Քարթլիի ադրբեջանցիների շրջանում բնակչության բնական աճը կտրուկ նվազել է![]() 15 սեպտեմբերի 2017 - 15:42 AMT PanARMENIAN.Net - Վրաստանի Քվեմո Քարթլիում, որնադրբեջանցիների կոմպակտ բնակության վայր է, կտրուկ նվազել է բնակչության բնական աճը: Ըստ Վրաստանի ազգային վիճակագրական վարչության, 2017-ի հունվար-հունիսին այդ տարածաշրջանում բնակչության բնական աճը կազմել է 336 մարդ, ինչը 2016-ի նույն ժամանակահատվածի համեմատ պակաս է առնվազն 58,6%-ով: Նախորդ տարի այդ ցուցանիշը եղել է 812 մարդ: Ինչ վերաբերում է Քվեմո Քարթլիում նշված ժամանակահատվածում գրանցված այլ ժողովրդագրական ցուցանիշներին, ապա նորածինների քանակը եղել է 2681, մահացածներինը՝ 2345 մարդ, ամուսնությունների և բաժանությունների հարաբերակցությունը 1213 և 510 համապատասխանաբար, գրում է ԱՊԱ գործակալությունը: Ըստ Վրաստանի բնակչության վերջին մարդահամարի, 2014-ին Քվեմո Քարթլիի տարածաշրջանում ապրում է 423.986 մարդ, որից 117.032-ն ադրբեջանցի է: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |