Էլթոն Ջոնի վրաստանյան համերգը 1 տարով հետաձգվել է15 սեպտեմբերի 2017 - 17:02 AMT PanARMENIAN.Net - Հայտնի երգիչ և կոմպոզիտոր Էլթոն Ջոնի Վրաստանում կայանալիք համերգը հետաձգվել է: Համերգի հետաձգման պատճառը կիթառահար և համերգային շրջագայության երաժշտական տնօրեն Դեյվ Ջոնսթոունի վիրահատությունն է, հայտնում է « Գրուզիա Օնլայնը » Marshall Arts-ի վրա հղումով: Էլթոն Ջոնը հայտարարել է, որ շատ է ափսոսում վրաստանյան համերգի հետաձգման համար: «Դեյվը չի կարող ելույթ ունենալ բեմում, սակայն շուտով մենք կվերադառնանք: Մենք հետաձգել ենք համերգները մեկ տարով: Ես շատ եմ սպասում Վրաստան այցելությանը, այնպես որ շուտով կտեսնվենք»,-ասել է Էլթոն Ջոնը: Համերգը կկայանա մեկ տարի անց՝ 2018-ի հուլիսի 1-ին: Էլթոն Ջոնի համերգը տեղի էր ունենալու Բաթումից ոչ հեռու գտնվող Black Sea Arena-ում սեպտեմբերի 16-ին և 17-ին: Էլթոն Ջոնը սկսել է երաժշտական կարիերան 1960 թվականին, վաճառել է ավելի քան 250 մլն սկավառակ: Rolling Stone ամսագրի կազմված 250 լավագույն երգահանների ցանկի 49-րդ հորիզոնականն է զբաղեցնում, Մեծ Բրիտանիայի ասպետ է: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | «Մի դրամի ուժը» 4 տարեկան է․ 173 մլն դրամ և 30-ից ավելի շահառու հիմնադրամներ Նախաձեռնությունն ավելի քան 40 ծրագիր է ֆինանսավորել Երևանում կկայանա ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստը Նիստի ավարտին կհրապարակվի ամփոփիչ հայտարարություն Իրանի նախագահի ընտրություններին 6 թեկնածու կմասնակցի Ցուցակը հաստատել է Իրանի Սահմանադրության պահապանների խորհուրդը Ալեն Սիմոնյան․ ՌԴ իշխանությունը «գցել» է Հայաստանին և հայ ժողովրդին Նա նշել է, որ թեթև նախանձով էր նայում, թե ինչպես ԱՄՆ-ի նավատորմը մոտեցավ Իսրայելի սահմաններին և սկսեց խոցել հրթիռները |