BMW i8 հիբրիդային շարժիչով մեքենան արդեն Հայաստանում է 16 սեպտեմբերի 2017 - 10:54 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 15-ին Երևանում կայացել է BMW i8 ավտոմեքենայի պաշտոնական շնորհանդեսը: i8-ը BMW i խմբի ավտոմեքենաների երրորդ մոդելն է: Տեխնոլոգիապես հագեցած է, միաժամանակ աշխատում է համատեղված երկու շարժիչով: Ընդհանուր 362 ձիաուժ է և այս ամենը 1485 կգ քաշի պարագայում: Այս սպորտային մեքենան հիբրիդային համակարգի շնորհիվ 100 կմ/ժ արագություն է զարգացնում 4,4 վրկ-ում: Շարժիչի առավելագույն արագությունը 250 կմ/ժ է: Հիբրիդային շարժիչից բացի i8-ն առանձնանում է նաև իր ֆուտուրիստիկ դիզայնով, թեթև քաշով ու էներգախնայող LED լուսարձակներով, իսկ ածխաթթու գազի արտանետումները մեկ կմ վազքի դեպքում կազմում են ընդամենը 49.0 գ: Այսօր ինչպես կենցաղային տեխնիկան, այնպես էլ ավտոմեքենաները նպաստում են էներգախնայողությանը: Միավորելով վառելիքային և էլեկտրական շարժիչները զգալիորեն նվազեցվում են վառելիքի ծախսն ու կրճատում ածխաթթու գազի արտանետումները: BMW i8 սպորտային ավտոմեքենան հիբրիդային շարժիչի ու նորարարական դիզայնի խելամիտ համադրություն է: i8-ի գաղափարը ծնվել ու կյանքի է կոչվել Գերմանիայում: Այժմ մեքենան հասանելի է նաև Հայաստանում: BMW i8-ի պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում «Եուրոմոթորս» ընկերությունն է:
2015-2016թթ. BMW i8-ը երկու տարի անընդմեջ ճանաչվել է «Տարվա շարժիչ» միջազգային մրցանակաբաշխության հաղթող: Երևանում մեքենայի շնորհանդեսին ներկա էին «Մուլտի Գրուպ» կոնցեռնի հիմնադիր Գագիկ Ծառուկյանի որդի Նվեր Ծառուկյանը, կոնցեռնի գլխավոր տնօրեն Սեդրակ Առուստամյանը, հասարակական և քաղաքական գործիչներ, օտարերկրյա գործընկերներ, գործարարներ և լրագրողներ: Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Հյուրերը շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում Թրյուդո․ Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Նա նշել է, որ Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության, հիշատակի, դատապարտման և կանխարգելման ամիս Թուրքիայի ընդդիմադիր DEM կուսակցությունը ոգեկոչել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ոգեկոչման ակցիան ուղեկցվել է ցեղասպանության զոհ գնացած հայ մտավորականների լուսանկարների ցուցադրմամբ Սերժ Սարգսյանը՝ ընդդիմության անհաջողության մասին․ Կան ոչ միասնական մոտեցումներ Նա նշել է նաև, որ կա արտաքին սատարում այս իշխանություններին |